Այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն անդրադարձավ կառավարության ծրագրում ներառված աղքատության հաղթահարմանը՝ նշելով, որ կարևորում է Փաշինյանի այն դիտարկումը, որ ծայրահեղ աղքատություն չի լինելու առաջիկա 5 տարիների ընթացքում:
«Ծայրահեղ աղքատ չի լինելու, դառնալու է ի՞նչ, աղքա՞տ: Այսինքն 25.7 տոկոս աղքատությունը նվազելո՞ւ է, թե՞ պահպանվելու է: Կառավարության ծրագրում արտացոլված պատկերն ինձ համար հեղափոխական չէ, բայց հույս ունեմ, որ կառավարության հեղափոխական տնտեսական թիմի մտքում ու ճանապարհային քարտեզում հեղափոխություն կլինի ու կունենանք առաջանցիկ տեմպերով զարգացող տնտեսություն»,-ասաց նա:
Թանդիլյանը նաև նշեց, որ իշխանությունն ունի վստահության մեծ չափաբաժին, որը մսխվել էր նախորդ իշխանությունների կողմից ու այսօր այն վերականգնվել է հեղափոխության շնորհիվ:
0Comments