ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կոչ է անում կառավարության ծրագրի վերաբերյալ իրենց դիտարկումները ոչ թե կոշտ քննադատությունների ենթարկել, այլ աշխատել փոխըմբռնման մեթոդով:
«Բոլորս էլ հաշվել գիտենք, պատկերացնում ենք, որ 88 պատգամավոր ունեցող «Իմ քայլը» դաշինքը ծրագրին կողմ է քվեարկելու և այն անցնելու է: Այստեղ ցնցող նորություն չկա, դա ճշմարտություն է ու թեև 70 տոկոսի հավանության արժանացած քաղաքական ուժը ի վիճակի է անցկացնել նախագծեր, բայց բազմաթիվ քաղաքացիներ սպասում են ընդդիմության խոսքին ու պիտի լսելի լինի հակառակ կողմի տեսակետը», – ասաց նա:
0Comments