Վիտալի Բալասանյանը հիվանդանոց է տեղափոխվել

Մանրամասներ

Արցախի հերոս, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին տեղափոխել են հիվանդանոց։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը:

«Վիտալի Բալասանյանը սրտի հետ կապված խնդիր ունի, այժմ հետազոտություններ են իրականացվում, որոնցից հետո պարզ կդառնա, թե ինչ միջամտությունների կարիք կա»,- նշեց Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 14-ին, իրավապահները ձերբակալել են Վիտալի Բալասանյանին: Նա ձերբակալվել է ԱՀ քրեական օրենքգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով:

Արցախի քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։