«Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահն անազատության մեջ է. Սա ամոթալի է»

Նախօրեին Ալիև-կրտսերը հերթական անգամ հայտարարել է,որ Արցախի խնդիրը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախօրեին Ալիև-կրտսերը հերթական անգամ հայտարարել է,որ Արցախի խնդիրը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։
Ավելին… նա նշել է, որ ադրբեջանցիները թե՛ բանակցային գործընթացում և թե՛ մարտի դաշտում ունեն առավելություն։

Ալիևի հակահայկական հայտարարությունների ֆոնին՝ Հայաստանի իշխանությունները համերաշխության և միասնականության միջավայր ձևավորելու փոխարեն, ընդհակառակը՝ նոր, ակնհայտ անհեթեթ մեղադրանք են ներկայացնում Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին։

Սա անթույլատրելի և վտանգավոր գործողություն է, որը հաստատ չի սպասարկում հայության ու մասնավորապես արցախահայության շահերը։

Հ.Գ. Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահն անազատության մեջ է։

Սա ամոթալի է!!!»