Ծառուկյանը հետ կկանչի՞ իր փոխնախարարներին ու փոխմարզպետներին

Դրանում չի տեսնում տնտեսական հեղափոխության իրականացնելուն ուղղված կոնկրետ քայլեր

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարեց, որ իր ղեկավարած խմբակցությունը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին, որովհետեւ դրանում չի տեսնում տնտեսական հեղափոխության իրականացնելուն ուղղված կոնկրետ քայլեր:

Արդյոք Ծառուկյանի այս որոշումը նշանակում է, որ նա հետ կկանչի կառավարությունում իր կողմից նշանակված փոխնախարարներին եւ փոխմարզպետներին, որոնց մի մասը ԲՀԿ-ական է եւ ընդգրկված է ԲՀԿ համամասնական ցուցակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում