Շտապօգնության համակարգի 540 աշխատակից կունենա պետական առողջապահական ապահովագրություն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:
Նրա խոսքով՝ խնդրի հետ կապված արդեն բանակցություններ են ընթանում առողջապահության նախարարության հետ, և այս տարվանից հարցը կլուծվի:
0Comments