Մարդու իրավունքներ պաշտպանի գրասենյակը հունվարի 1-ին մահացած պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանի մահվան լուրը ՊՆ-ի կողմից ուշ հայտնելու դեպքի առթիվ հարցում է ուղարկել Պաշտպանության նախարարություն` պարզելու տեղի ունեցածի մանրամասները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Մենք հարցում ենք ուղարկել ՊՆ, որպեսզի հասկանանք` այդ ինչ դեպք է եղել: Հանրային արձագանքը հաշվի առնելով՝ ուզում ենք հասկանալ, թե ինչն է եղել պատճառը: Ես պետք է պաշտոնական պատասխան ստանամ, հետո գնահատական տամ»,- ասաց Թաթոյանը:2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտականդիրքի պահպանության տեղամասում
կրծքավանդակի շրջանում ստացած հրազենայինվնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը:
0Comments