ՏՏ մասնագետ, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեմ ակտիվ պայքարող քաղաքացի Արտակ Գաբոյանը դրանց մասին իր գրառումներն ավարտում է #ԳործՏվողԿա հեշթեգով։
Նա տեսանկարահանում ու լուսանկարում է մայրաքաղաքի տարբեր հատվածներում արգելված ու չթույլատրված վայրերում կայանած մեքենաները։ Դրանց թվում շատ են ոստիկանության մեքենաները։ Պատկերն ավելի տխուր է Նալբանդյան փողոցում, որտեղ գտնվում է ոստիկանության շենքը։
«Երբ զանգահում եմ ՃՈ, այդ հատվածի վերաբերյալ խախտումների մասին ահազանգելու, կամ չեն գալիս, կամ էլ աչք են փակում խախտումների վրա։ Օրինակ, երբ ավտոբուսը եկել է, որ աշխատակիցներին տուն տանի, սպասում է երկրորդ գծում, սպասում ենք այնքան, մինչև աշխատակիցները նստեն, ավտոբուսը գնա։ Այսինքն, ՃՈ աշխատակիցները գալու դեպքում էլ խախտումը չեն վերացնում, սպասում են, որ խախտումն ինքն իրենով վերանա, որից հետո գնում են»,-Panorama.am-ին ասաց քաղաքացին։
Նրա պահանջն առաջին հերթին ուղղված է ոստիկաններին, որոնք կոչված են օրենք հաստատել։
«Պետք է նախ նրանք օրենքին համապատասխան գործեն, որ ես իրավունք ունենամ նաև ուրիշ վարորդներից պահանջել՝ օրենքը հարգեն։ Եթե մարդիկ տեսնում են, որ ոստիկանության մեքենան սխալ է կայանած, ապա ոչինչ չի խանագարի նրանց անել նույն բանը»,-ասաց քաղաքացին։
Արտակ Գաբոյանն ասում է՝ ընդհանուր առմամբ գոհ է ճանապարհային ոստիկանության աշխատանքից, բայց խնդրում է, որ աչք չփակեն գործընկերների խախտումների վրա։
«Աչք է ծակում հատկապես Նալբանդյան փողոցի հատվածը, որտեղ իրենց աշխատանքի վայրն է։ Ալարում են մի քիչ հեռու կանգնեն, որ գան գործի։ Ճանապարհային ոստիկաններն էլ կարծես ներքին զսպող ինչ-որ բան ունեն ու չեն մոտենում խախտումներով կայանած ոստիկանների մեքենաներին»,-կարծիք հայտնեց նա։
#ԳործՏվողԿա. Ոստիկանները մեքենաները կայանում են խախտումներով
Երբ զանգահում եմ ՃՈ, այդ հատվածի վերաբերյալ խախտումների մասին ահազանգելու, կամ չեն գալիս, կամ էլ աչք են փակում խախտումների վրա
0Comments