Բողոքի ակցիա կիրականացնենք

Կազմակերպել ենք ստորագրահավաք, որին միացել է մոտ 6000 մարդ

«Եթե մեր ձայնը լսելի չլինի՝ որոշել ենք բողոքի ակցիա իրականացնել». Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները վճռական են տրամադրված, նրանք փետրվարի 8-ին նամակ են գրելվարչապետին, զուգահեռ կազմակերպել են ստորագրահավաք, որին միացել է մոտ 6000 մարդ՝ աշխատակիցներ և հարակից համայնքների բնակիչներ: Գործարանի աշխատանքի ընդհատումըբոլորին ծանր հարված է հասցրել, մեծ մասն ունեն վարկեր ու չեն կարողանում մարել դրանք: «Ալավերդիում չկա այլընտրանք, ստեղծվել է մի աղետալի վիճակ, երբ աշխատանքին ընդունակ մարդնի վիճակի չէ ապահովել իր ընտանիքի նվազագույն կարիքները: Հեռանում են բարձրակարգ մասնագետներ, որոնց պակասը մոտ ապագայում չի կարող լրացվել»,- գրված է վարչապետին ուղղված նամակում: