Փարիզում հազարավոր իրանցիներ դուրս են եկել փողոց

Ցուցարարները պահանջում են իսլամական ռեժիմի փոփոխություն

Մի քանի հազար իրանցիներ («Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպության» աջակիցներ) բողոքի ակցիա են իրականացրել Փարիզի փողոցներում՝ կոչ անելով հայրենիքում իշխանությունից հեռացնել արդեն 40 տարի երկիրը կառավարող իսլամական ռեժիմին:

 Al Arabiya-ի փոխանցմամբ, ընդդիմադիր իրանցիների բողոքի ակցիային են մասնակցել նաև ֆրանսիացի քաղաքական գործիչներ, ինչպես նաև Ալժիրի նախկին վարչապետը, սիրիական ընդդիմության ներկայացուցիչը:

Ակցիայի մասնակիցները ծածանել են կազմակերպության հիմնադրի՝ Մասուդ Ռաջավիի և նրա կնոջ պատկերներով պաստառներ:

Ակցիայի մասնակիցների անվտանգությունն ապահովել են ֆրանսիացի ոստիկանները: