Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայից հստակություն է սպասում Brexit-ի հարցում։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ Եվրամիության բոլոր երկրները շահագրգռված են, որ Brexit-ը կայանա պայմանագրին համապատասխան։
Նա նաև հավելել է, որ ԵՄ-ն պետք է պաշտպանի իր ներքին շուկայի ամբողջականությունը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է հետաձգել Brexit-ի երկրորդ քվեարկությունը:
Մերկելը գնահատել է Brexit-ի իրավիճակը
ԵՄ-ն պետք է պաշտպանի իր ներքին շուկայի ամբողջականությունը
0Comments