Կանադայի երկնքում անհայտ օբյեկտ է խոցվել

Մանրամասներ

Փետրվարի 11-ին Կանադայի երկնքում անհայտ օբյեկտ է խոցվել։ Գործողությանը մասնակցել են ամերիկյան և կանադական ինքնաթիռներ։ Օբյեկտը գնդակոծվել է ամերիկյան F-22 ինքնաթիռից։

«Ես հրամայել եմ խոցել անհայտ օբյեկտը, որը խախտել է Կանադայի օդային տարածքը: NORAD-ը (Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունը) խոցել է օբյեկտը Յուկոնի վրա», – թվիթերում գրել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

Կանադայի վարչապետի խոսքով, այս միջադեպի առնչությամբ նա արդեն զրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ «Ես խոսեցի նախագահ Բայդենի հետ: Կանադական ուժերը կուսումնասիրեն օբյեկտի բեկորները: Շնորհակալություն NORAD-ին»,- ասել է Թրյուդոն: