Լիբանանում հայ համայնքը հպարտություն է ոչ միայն մեզ, այլև հենց Լիբանանի ժողովրդի համար. Հայրապետյան

Մեր հայրենակիցներին հաջողություն ու նորանոր ձեռքբերումներ եմ մաղթել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.

«Առավոտյան հեռախոսազրույց եմ ունեցել Լիբանանի Հանրապետության զբոսաշրջության նախարարի պաշտոնում նշանակված Ավետիս Կիտանյանի և նորաստեղծ կառավարության կազմում սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը ստանձնած Ռիշար Կույումջյանի հետ:

Մեր հայրենակիցներին հաջողություն ու նորանոր ձեռքբերումներ եմ մաղթել՝ ի շահ Լիբանանի բարեկամ ժողովրդի բարեկեցության և հայ-լիբանանյան հարաբերությունների շարունակական ամրապնդման:

Լիբանանում հայ համայնքը հպարտություն է ոչ միայն մեզ, այլև հենց Լիբանանի ժողովրդի համար»: