Նախազգուշացում՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը

Ընկերությունը խախտել է տեղեկատվության ներկայացման՝ հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետը

Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կայացրեց որոշում «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը նախազգուշացնելու մասին։ 

Հանձնաժաղովից մանրամասնում են, որ  հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի N308Ն որոշմամբ սահմանված ժամկետի խախտման փաստի ուսումնասիրման նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթի  արդյունքում փաստվել է, որ ընկերությունը խախտել է տեղեկատվության ներկայացման՝ հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42 րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, որոշել է՝ սահմանված ժամկետի խախտմամբ Տեղեկատվության ներկայացման համար «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը նախազգուշացնել: