Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանի իշխանություններն արգելել են հասարակական վայրերում կամ փողոցներում շների զբոսանքը: Ինչպես նշում է Oddity Central հարթակը, նման միջոցառումը կապված է երկրում շներ պահելուն խոչընդոտելու ջանքերի հետ:
Թեհրանի ոստիկանապետ Հոսեին Ռահիմին հայտարարել է, որ Թեհրանի դատախազից հասարակական վայրերում շների զբոսանքի դեմ միջոցներ ձեռնարկելու թույլտվություն է ստացել: Ռահիմին ասել է, որ կտուգանվեն նաև շներին մեքենայով տեղափոխող անձինք:
Շատերը կարծում են, որ արգելքն իշխանությունների կողմից շուն պահողներին խոչընդոտելու ևս մի միջոց է: Երկրի հոգևոր առաջնորդները շներին անմաքուր են համարում: Բացի այդ՝ շունը 1979թ. Իսլամական հեղափոխությունից առաջ երկրում իշխող միապետության խորհրդանիշն էր համարվում:
Թեհրանում արգելվել է շների զբոսանքը հասարակական վայրերում
Դրա նպատակը երկրում շներ պահելը խոչընդոտելն է
0Comments