![ա](/sites/default/files/inline-images/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%20%D5%A5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6.jpg)
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սա մի իրականություն է, որը շատ նման է հեքիաթի: Իսկ հեքիաթը երկրագնդի վրա ապրող մի հինավուրց ժողովրդի մասին է, որը ժամանակին ունեցել է ծովից-ծով հայրենիք, աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեություն, ունեցել է հրաշալի զորավարներ, հանրհռչակ գիտնականներ ու արվեստի գործիչներ, ստեղծել է շատ ու շատ մնայուն արժեքներ…
Սակայն այդ ամենն ունենալով հանդերձ, նա դժվարությամբ ստեղծածը հաճախ է կորցրել բավականին հեշտությամբ…
Եվ գիտե՞ք ինչու… Որովհետև այդ ժողովուրդն ավելի շատ հավատացել է հեքիաթի, քան իրականության…
Հ.գ.-Մեզ իրականություն է պետք՝ երկաթե բռունցքով, այլ ոչ թե հեքիաթ, որի հերոսներն իրականությունից անտեղյակ բախտախնդիր պատահականություններ են …»։
0Comments