Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է իր երկրի ազգային հավաքականի՝ Անգլիայի նկատմամբ տարած հաղթանակին ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում։ Հանդիպումն ավարտվել էր 2-1 հաշվով․
«Բրավո: Ամբողջ երկիրը ձեզ հետ է։ Մենք միասին գործը կհասցնենք իր ավարտին։ Մարոկկացիներ, մենք ողջունում ենք ձեր պատմական հաղթանակը։ Մինչ հանդիպում կիսաեզրափակչում։ Մեր թիմը հերթական անգամ ապացուցեց, որ արժանի մրցակից Է։ Առա՜ջ, կապույտներ»,- գրել է Մակրոնը։
Կիսաեզրափակչում ֆրանսիացիները ուժերը կչափեն Մարոկկոյի հետ։ Խաղը կկայանա դեկտեմբերի 14-ին՝ ժամը 23։00-ին։
0Comments