ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում անդրադարձավ հարցին, թե ի՞նչ աջակցություն էր ՀԱՊԿ-ը նախատեսում Հայաստանի համար։ «Քննարկվող որոշման մեջ, ի թիվս այլ միջոցառումների և միջոցների, դիտարկվում էր նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը։
Բայց մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականն էր, մեր դաշնակիցների կողմից արձանագրումը, որ տեղի է ունեցել ներխուժում Հայաստանի Հանրապետության տարածք։ Այնուհետև կարող էինք դիտարկել մնացած միջոցները, քաղաքական ճանապարհով հարցի հանգուցալուծումը։
Որոշումը չի ընդունվել, և այժմ արտաքին քաղաքական գերատեսչությունները պետք է շարունակեն աշխատել՝ տեսնելով, թե որտեղ է հնարավոր գալ ընդհանուր հայտարարի», ասաց նա։
0Comments