Միասեռական քաղաքական գործիչը Լեհաստանում ընդդիմադիր կուսակցություն է ստեղծել

Նրանք կմասնակցեն Եվրախորհրդարանի ընտրություններին

Լեհաստանի Սլուփսկ քաղաքի նախկին քաղաքապետը եւ երկրում առաջին բացահայտ միասեռական քաղաքական գործիչ Ռոբերտ Բեդրոնը գրանցել է «Գարուն» ընդդիմադիր կուսակցությունը՝ հաղորդում է DW-ն:

Կիրակի՝ փետրվարի 3-ին, Վարշավայում կայացած համագումարում Բեդրոնը հայտարարել է, որ կուսակցությունը կմասնակցի մայիսի 23-26-ը անցկացվող Եվրախորհրդարանի ընտրություններին: Բեդրոնն ասել է, որ ցանկանում է վիճարկել Լեհաստանի ընթացիկ քաղաքականությունը և գրավել Իրավունք և արդարադատության աջ կուսակցության տեղը:

Ըստ Բեդրոնի՝ իր կուսակցության ծրագիրը հիմնված է երեք սյուների վրա`մարդ, հասարակություն և պետություն: Այն, մասնավորապես, նախատեսում է 2035 թվականին Լեհաստանի ածուխի արտահանման չեղարկում, անտառահատումների նվազեցում և աբորտի մասին օրենքի ազատականացում: