ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում մրցեցին Բրազիլիայի և Հարավային Կորեայի հավաքականները։
Բրազիլացիները հաղթեցին 4։1 հաշվով։
Պենտակամպիոնների գոլերը խփել են Վինիսիուսը, Նեյմարը, Ռիշարլիսոնը և Պակետան։ Հարավկորեացիների միակ գոլը խփել է Սունգ-Հոն։
Այսպիսով, Բրազիլիայի հավաքականը դուրս եկավ ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչ, որտեղ մրցակիցը Խորվաթիայի ընտրանին է։
0Comments