Սաուդյան «Ալ-Նասրի» կիսապաշտպան Ջալոլիդին Մաշարիպովը մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր տեղափոխությունը արաբական ակումբ։
Ըստ Marca-ի՝ Ռոնալդուն «Ալ-Նասրի» հետ 2,5 տարվա պայմանագիր կկնքի և յուրաքանչյուր մրցաշրջանում կվաստակի 200 միլիոն եվրո։
««Ալ-Նասրում» ոչ թե շատ փող չկա, այլ շատ-շատ փող կա: Լսել եմ, որ ակումբը Ռոնալդուին պայմանագիր է առաջարկել։ Նա է որոշելու՝ տեղափովե՞լ այս ակումբ, թե ոչ։ Եթե նրան տան 7-րդ համարը, ուրեմն մենք ուրախ կլինենք։ Այս խաղացողներին պետք է հարգել։ Մաշարիպովից 7 համարը կվերցնի ոչ թե ասիացի կամ եվրոպացի ինչ-որ ֆուտբոլիստ, այլ Ռոնալդուն»,- ասել է ուզբեկ կիսապաշտպանը Championat.Asia-ին տված հարցազրույցում։
0Comments