Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության 4-րդ ֆուտբոլիստը, որը աշխարհի 5 առաջնության է մասնակցում: Նախկինում սա հաջողվել էր Անտոնիո Կարվախալին, Ռաֆայել Մարկեսին (երկուսն էլ՝ Մեքսիկա) և Լոտար Մաթեուսին (Գերմանիա):
Ինչպես գրում է «Արմսպորտը»՝ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի համար սա ևս 5-րդ աշխարհի առաջնությունն է: Պորտուգալիայի հավաքականը, սակայն, դեռևս չի սկսել իր ելույթները մունդիալում:
Հիշեցնենք՝ արգենտինացիներն այսօր պարտությամբ մեկնարկեցին ԱԱ-2022-ում՝ 1-2 հաշվով զիջելով Սաուդյան Արաբիային: Մեսսին հեղինակեց Արգենտինայի հավաքականի միակ գոլն այդ խաղում:
0Comments