Իսպանիայի հավաքականի միանգամից յոթ խաղացողների մոտ մրսածություն է նկատվել, պատճառը հայտնի է

Մանրամասներ

Իսպանիայի հավաքականի մի շարք ֆուտբոլիստների առողջական վիճակը վատթարացել է Կատարում: ArmSport.am-ը հայտնում է, որ ազգային հավաքականի միանգամից յոթ խաղացողների մոտ մրսածություն է նկատվել. պատճառը՝ օդորակիչն է։ Գրեթե բոլոր խաղացողները կորցրել են իրենց ձայնը, հայտնում է AS-ը։ Այդ ֆուտբոլիստներից մեկը Ալվարո Մորատան է, նշում է աղբյուրը։

Մեկ այլ մեծ խնդիր է պաշտպան Գիլյամոնի վնասվածքը։ Խմբային փուլի երրորդ տուրից առաջ նրան խաղադաշտում չեն սպասում։

Իսպանիան առաջին տուրում կխաղա Կոստա Ռիկայի հետ։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 23-ին։