Հարցվողների մեծ մասը մտադիր չէ հայտարարագիր ներկայացնել եկամուտների մասին. հարցում
Ապրիլի 29, 2025

Հարցվողների մեծ մասը մտադիր չէ հայտարարագիր ներկայացնել եկամուտների մասին. հարցում

By Հունվարի 29, 2025 105

2025թ. հունվարի 20-22-ին հարցվածների 18,5 տոկոսը պատասխանել է, որ միանշանակ պատրաստ է եկամտահարկին հայտարարագիր ներկայացնել, 19,1-ը որոշ չափով պատրաստ է, 18,2 -ը ավելի շուտ պատրաստ չէ, 31,7- ը հաստատ պատրաստ չէ։ Այս մասին հունվարի 29 -ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «MPG» ընկերության տնօրեն, սոցիոլոգ Արամ Նավասարդյանը։

Նա ավելացրել է, որ հարցվածների ևս 12,5 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։

Նավասարդյանը տեղեկացրել է, որ հարցվածների միայն 9,8 տոկոսն է պատասխանել, որ հաստատ գիտի ինչպես լրացնել հայտարարագիրը, 18,9-ը պատասխանել է, որ ավելի շուտ գիտի, 16,1-ը՝ հավանաբար չգիտի, 52,9-ը՝ ընդհանրապես չգիտի։ «Հարցվածների ևս 2,2 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին»,- նշել է փորձագետը։

Rate this item
(0 votes)

Լրահոս