Հինգ երկիր ընտրվել է որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ
Հունիսի 20, 2025

Հինգ երկիր ընտրվել է որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընտրությունների արդյունքում ընտրել է հինգ երկրի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ։ Նրանք հունվարին կսկսեն երկամյա պաշտոնավարումը։ Այս մասին հայտնում է The Accossiated Press-ը։

193 անդամից բաղկացած Գլխավոր ասամբլեան գաղտնի քվեարկություն է անցկացրել 15 անդամից բաղկացած Անվտանգության խորհրդի հինգ տեղերի համար։ Արդյունքում Բահրեյնը ստացել է 186 ձայն, Կոնգոն՝ 183 ձայն, Լիբերիան՝ 181 ձայն, Կոլումբիան՝ 180 ձայն և Լատվիան՝ 178 ձայն։

Լատվիան առաջին անգամ է ընտրվում Անվտանգության խորհրդում։

Լատվիայի արտաքին գործերի նախարար Բաիբա Բրաժեն քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ բալթյան երկիրը պատրաստ է պատասխանատվության։

«Մեր պատմական փորձը մեզ հնարավորություն է տալիս հասկանալու, համակրանք դրսևորելու և գործընկերություններ հաստատելու աշխարհի յուրաքանչյուր տարածաշրջանում», – ասել է նա։

Բրաժեն նաև շեշտել է, որ Լատվիան ջանք չի խնայի Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղության հասնելու, ինչպես նաև Մերձավոր Արևելքում, Գազայում, Աֆրիկայում և աշխարհի այլ հակամարտություններում տառապանքները մեղմելու համար։

Բահրեյնը կլինի արաբական ներկայացուցիչը խորհրդում։ Երկրի արտաքին գործերի նախարար Աբդ ալ-Լատիֆ բին Ռաշիդ ալ-Զայանին ասել է, որ իր երկրի՝ երկրորդ անգամ խորհրդում ընտրվելն ամրապնդում է վճռականությունը՝ ակտիվ ներդրում ունենալ միջազգային խաղաղության և անվտանգության գործում։

15 անդամից բաղկացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ներառում է վետոյի իրավունք ունեցող հինգ մշտական ​​անդամներ՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, և 10 ընտրված անդամներ ՄԱԿ-ի տարբեր տարածաշրջանային խմբերից: Ըստ գործող կանոնների՝ ամեն տարի ընտրվում են հինգ նոր անդամներ։ Հունվարին նոր ընտրված անդամները կփոխարինեն Ալժիրին, Գայանային, Հարավային Կորեային, Սիերա Լեոնին և Սլովենիային։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԿԱՐԵՎՈՐ․ Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն. ՊՆ

Իսրայելն արժանի պատիժ է ստանում. Խամենեի

Ֆրանսիայի վարչապետը «լռվել» է կործանիչի ներսում ավիաշոուի ժամանակ

«ID» քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն այլևս անցյալում է

ԱՄՆ-ն կարող է հարվածել Իրանին Հնդկական օվկիանոսում գտնվող բրիտանա-ամերիկյան բազայից

«Հրապարակ». Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ

Պատգամավորներ կգնան Ֆրանսիա․ ինչ նպատակով

Փաշինյանը մեկնել է Թուրքիա. ովքեր են նրան ուղեկցում

ԻՀՊԿ-ն կանխել է Իսրայելի կողմից Իրանի ԱԳ նախարարի դեմ մաhափnրձը. նախարարի խորհրդական

Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. Վարդան Ոսկանյան

Սամվել Կարապետյանի տեսակցությունները արգելվել են. փորձում են լիակատար մեկուսացնել. «Ժողովուրդ»

Իրանը հարվածել է Իսրայելում Microsoft-ի գրասենյակին

Հիմա էլ հանդես է գալիս որպես գլխավոր գլխավոր ուխտոլոգ. Տեր Գաբրիել Վարդանյանը՝ Փաշինյանի մասին

«Հրապարակ». ՔՊ–ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել

Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ»