Շենգավիթի թաղապետարանի 2 աշխատակից կալանավորված են․ մեղադրվում են կաշառք վերցնելու համար
Հունիսի 20, 2025

Շենգավիթի թաղապետարանի 2 աշխատակից կալանավորված են․ մեղադրվում են կաշառք վերցնելու համար

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի երկու պաշտոնատար անձի մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու հոդվածով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մի շարք մանրամասներ են պարզվել։

Մեղադրվող անձինք թաղապատերանի բաժիններից մեկում զբաղեցրել են առաջատար մասնագետների պաշտոնը։ Տեղյակ լինելով այն մասին, որ զվարճանքի կենտրոններից մեկը գիշերային ժամերին աշխատելու թույլտվություն չունի ու չի վճարել 1 մլն ՀՀ դրամի չափով տեղական տուրքը, կաշառք են ուզել տվյալ կենտրոնից՝ հովանավորչության և ապօրինի անգործության համար։ Մասնավորաբար, նրանք որևէ միջոց չեն ձեռնարկել իրավախախտումն արձանագրելու համար, ավելին՝ 1 տարվա ընթացքում զվարճանքի կենտրոնի աշխատանքին չխոչընդոտելու համար 2025 թվականի ապրիլի 15-ին կենտրոնի ներկայացուցչից պահանջել են 600.000 ՀՀ դրամ կաշառք:

«Կաշառք ստանալու և կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության արդյունքում հիշյալ աշխատակիցներից մեկը ձերբակալվել է 600.000 ՀՀ դրամ կաշառքը ստանալու պահին։

Երկու աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի (կաշառք ստանալ) 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, իսկ մյուսի նկատմամբ՝ կալանքը:

Նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ապրիլի 19-ին հայտնել էինք, որ ԱԱԾ աշխատակիցները ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության ծառայողների հետ Շենգավիթի թաղապետարանում մոտ 1.5 ժամ գործողություններ են կատարել, որից հետո թաղապետարանի 2 պաշտոնյայի տեղափոխել են ԱԱԾ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Բեկում քվանտային կապի մեջ. Գիտնականները մշակել են ապագայի քվանտային ինտերնետի հիմնական տարրը

Նեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ․ Բիլ Քլինթոն

Վեց ամսով կերկարաձգվի ավտոմեքենաների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը

Փաշինյանի հետ հանդիպումից առաջ Էրդողանը Մարաշում կիրառել է «Խոջալուի ցեղասպանություն» արտահայտությունը. փորձագետ

Նիկոլա Պելցի ընտանիքը մեղադրում է Բեքհեմներին «ժլատության» մեջ

Սամվել Կարապետյանի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել վերաքննիչ քրեական դատարան. փաստաբան

ԿԱՐԵՎՈՐ․ Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն. ՊՆ

Իսրայելն արժանի պատիժ է ստանում. Խամենեի

Ֆրանսիայի վարչապետը «լռվել» է կործանիչի ներսում ավիաշոուի ժամանակ

«ID» քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն այլևս անցյալում է

ԱՄՆ-ն կարող է հարվածել Իրանին Հնդկական օվկիանոսում գտնվող բրիտանա-ամերիկյան բազայից

«Հրապարակ». Ուշագրավ արձանագրումներ Արտակ Զեյնալյանի վերաբերյալ

Պատգամավորներ կգնան Ֆրանսիա․ ինչ նպատակով

Փաշինյանը մեկնել է Թուրքիա. ովքեր են նրան ուղեկցում

ԻՀՊԿ-ն կանխել է Իսրայելի կողմից Իրանի ԱԳ նախարարի դեմ մաhափnրձը. նախարարի խորհրդական