Ինչ կենսագրություն ունի ոստիկանապետի նոր թեկնածուն
Հունիսի 20, 2025

Ինչ կենսագրություն ունի ոստիկանապետի նոր թեկնածուն

Ինչպես հայտնել ենք, Լոռու արդեն նախկին մարզպետ Արամ Ղազարյանը, որը քիչ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, կնշանակվի ՀՀ ոստիկանապետ։

Ներկայացնում ենք նրա կենսագրությունը։

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
10 մարտի 1972 թ., Շամշադինի շրջանի Ծաղկավան գյուղ

Կրթություն
1994 թ. ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը
1998 թ. ավարտել է ՌԴ Իվանտեևյան համալսարանը

Աշխատանքային գործունեություն
1994-1999 թթ. – Տավուշի մարզի Վարագավանի միջնակարգ դպրոցում՝ որպես քիմիայի և կենսաբանության ուսուցիչ
2000-2001 թթ. – Լոռվա միջազգային համալսարանում՝ որպես գիտական քարտուղար
2001-2003 թթ. – Վանաձորի ներքին գործերի բաժնի անչափահասների գործերով տեսուչ
2003-2007 թթ. – ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր
2007-2008 թթ. – ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր
2008-2012 թթ. – Ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի պետ
2012-2014 թթ. – Լոռու մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ
2014-2015 թթ. – Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ
2015-2016 թթ. – Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի պետ
2016-2016 թթ. – Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետ
2016-2019 թթ. – Լոռու մարզային վարչության պետ
2019թ. – Գեղարքունիքի մարզային վարչության պետ
2019-2020 թթ. եղել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում
2020 թ. – Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ
2020 թ. դեկտեմբերի 3-ից՝ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ
2023 թ. հունիսից՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
ՀՀ վարչապետի 2024թ. հունվարի 18-ի N 68-Ա որոշմամբ նշանակվել է Լոռու մարզպետ:

Այլ տվյալներ
Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով և կրծքանշաններով։

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ զավակ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային. Պուտին

Դեսպանությունը հորդորում է Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների լինել զգոն և հետևել պաշտոնական հաղորդակցություններին

Ժնևում դադարեցվել են Իրան-ԵՄ բանակցությունները․ ԶԼՄ-ներ

Ուշագրավ․ Իրանական հրթիռի բեկորն ընկել է Իսրայելում գտնվող ուկրաինական սրճարանի վրա․ Ֆոտո

Միացյալ Նահանգներում չեն բացառել Իրանին միջուկային հարված հասցնելու հնարավորությունը

Ռուսաստանը չի ձգտում միջնորդ դառնալ իրանա-իսրայելական հակամարտության մեջ. Պուտին

Ստամբուլում մեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը

ՄԱԳԱՏԷ-ն տեսչական համակարգի միջոցով կարող է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա. Գրոսսի

Կատարը զգուշացնում է Իսրայելի հարվածների պատճառով էներգամատակարարմանը սպառնացող վտանգի մասին

Այցելեցի Ստամբուլի Կապույտ մզկիթ. Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանը մտադիր է զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը բարեկամ երկրների հետ

Ժնևում սկսվել են Իրան-ԵՄ բանակցությունները

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Ժնև՝ մասնակցելու «Եվրաեռյակի» երկրների ԱԳ նախարարների հետ բանակցություններին

Փաշինյանը Էրդողանին հրավիրելու է Հայաստան

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի խորհրդարանական պատվիրակությանը