Խստորեն դատապարտում և մերժում ենք ՀՀ կառավարչի և նրան կողակցված անձի զարհուրելի վարքագիծը… Ժամանակն է բռունցքվելու, վճռականության և գործողությունների. ՀՀԿ ԳՄ
Հունիսի 08, 2025

Խստորեն դատապարտում և մերժում ենք ՀՀ կառավարչի և նրան կողակցված անձի զարհուրելի վարքագիծը… Ժամանակն է բռունցքվելու, վճռականության և գործողությունների. ՀՀԿ ԳՄ

Խստորեն դատապարտում և մերժում ենք Հայաստանի կառավարչի և նրան կողակցված անձի զարհուրելի վարքագիծը, քանի որ այն սպառնում է քայքայել մեր հասարակական համախմբվածության հիմքը և վտանգի տակ է դնում մեր ժողովրդի ու նրա սուրբ հավատքի միջև կապը: Այս մասին ասվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հայտարարության մեջ:  

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք հերթական անգամ ականատեսն ենք իշխող վարչախմբի կողմից մեր ազգային ինքնության հիմնական ինստիտուտների դեմ այլանդակ և անընդունելի նոր գործողությունների, որոնք վերջին օրերին արտահայտվում են հատկապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ այլևս անթաքույց, առավել թունոտ ու զազրելի հարձակումներով:

Այս գործողությունները ոչ միայն ոտնահարում են մեր արժանապատվությունը, այլև արտացոլում են ռեժիմի բռնապետական

բնույթը՝ կանխամտածված շարունակական հարված հասցնելով պետականության հիմքերին և ժողովրդավարությանն ու մարդու հիմնարար ազատություններին։

ՀՀ Սահմանադրությունը հստակորեն սահմանում է եկեղեցու և պետության տարանջատումը՝ ապահովելով, որ կառավարությունը որևէ իշխանություն չունենա սահմանադրորեն բացառիկ առաքելություն ունեցող ազգային եկեղեցու նկատմամբ:

Այս սկզբունքը հիմնարար է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ինքնավարության պահպանման համար:

Որպես քրիստոնեությունը առաջինը պետական կրոն ընդունած ազգի կառույց, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին դարեր շարունակ եղել և մնում է էմեր ինքնության անբաժանելի մասը, մեր ազգային գիտակցության հենասյունը՝ ծառայելով որպես հույսի, դիմադրողականության և միասնության փարոս: Եվ այս պարագայում տվյալ հարցը պարզապես սահմանադրականությանխնդիր չէ, այն ստոր հարված է մեր ազգային միասնությանը, արժանապատվությանը և ազգի ինքնապահպանման հեռանկարին:

Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Հայաստանի կառավարչի և նրան կողակցված անձի զարհուրելի վարքագիծը, քանի որ այն սպառնում է քայքայել մեր հասարակական համախմբվածության հիմքը և վտանգի տակ է դնում մեր ժողովրդի ու նրա սուրբ հավատքի միջև կապը:

Մեր պարտականությունն է՝ պաշտպանել այս հաստատությունը անհիմն միջամտությունից և ամուր կանգնել մեր ազգային արժեքների բացառիկ պահապանի կողքին:

Ավելին, կարևոր է ընդգծել մեր եկեղեցու նկատմամբ դրածո ռեժիմի կողմից գարշելի հարձակումների և մեր հոգևոր ու մշակութային ժառանգության նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների միջև ակնհայտ զուգահեռը։ Ադրբեջանը հետևողականորեն ձգտել է ոչնչացնել մեր կապը մեր ինքնության հետ՝ համակարգված կերպով ջնջելով կամ նենգափոխելով հայկական եկեղեցիների, հուշարձանների և ավանդույթների նշանակությունը, ինչն այժմ տեղի է ունենում նաև բռնազավթված Արցախում։ Ներկայիս խայտառակ իրողությունը կրկին օրհասական է դարձնում համաժողովրդական պահանջով նոր կառավարության ձևավորման հրամայականը։

Ժամանակն է բռունցքվելու, վճռականության և գործողությունների, որպեսզի ձևավորվի այնպիսի կառավարություն, որը առաջնահերթություն կտա մեր երկրի և ժողովրդի բարեկեցությանն ու ազգային արժեքների պաշտպանությանը։

Մենք կոչ ենք անում բոլոր հայերին՝ թե՛ Հայրենիքում, թե՛ սփյուռքում, միավորվել ու այս ավտորիտար նողկալի գործողությունները մերժելու գործում և հաստատելու մեր նվիրվածությունը մեր եկեղեցուն և նրա դավանած արժեքներին։ Միասի´ն բեկենք անհանդուրժելի իրականությունը, պաշտպանե´նք մեր ինքնությունը: Հավատով հույսով և միասնությամբ՝ հանուն հոգու և Հայրենիքի փրկության»,-նշվում է հայտարարության մեջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում

Հայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Մոնտենեգրո

«Հուսանք՝ անվստահություն հայտնելու գործընթացին միացողների թիվը կավելանա»․ Էդգար Ղազարյան

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք. դեսպանատուն

Ուկրաինան հերքել է մարմինների վերադարձման և գերիների փոխանակման մասին Մեդինսկու հայտարարությունը

Ուկրաինային պետք չեն իր քաղաքացիները` ո՛չ ողջ, ո՛չ մեռած․ Զախարովա

Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ և իր լիակատար աջակցությունը հայտնել Վեհափառին. Մայր Աթոռ

Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մшհացել. ՆԳՆ-ն՝ Կոմիտասի պողոտայի դեպքի մասին

Մակրոնը կայցելի Գրենլանդիա

Երևանում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ենթադրյալ կասկածյալին վնասազերծել են

Անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանք

Աղազարյանն ու Ասլանյանը ձայն չեն տա «Պատիվ ունեմ»-ի առաջադրած Դավիթ Համբարձումյանին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ացելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Իմպիչմենտի նախաձեռնությունը քաղաքական հարթության մեջ միս ու արյուն է ստանում. Արմեն Մինասյան

Մասկը ջնջել է թվիթը, որում Թրամփին կապում էր Էփշտեյնի գործի հետ