Բաքուն արձագանքել է Փաշինյանի ելույթին
Հունիսի 22, 2025

Բաքուն արձագանքել է Փաշինյանի ելույթին

Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» միջոցառման ընթացքում հնչեցրած դիրքորոշումը ոչ միայն ցույց է տալիս, որ Հայաստանը պատրաստ չէ փոխել իր Սահմանադրությունը՝ «տարածքային հավակնություններից» հրաժարվելու և խաղաղության  գործընթացում առկա խնդիրները լուծելու համար, այլև հարցեր է առաջացնում երկրի՝ խաղաղությանն առնչվող անկեղծության վերաբերյալ. նման պնդմամբ է հանդես եկել Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական լուծարման կոչերի անտեսումը և այդ հարցը խաղաղության պայմանագրի հետ կապելը հարցեր է առաջացնում այն մասին, թե ինչու է Երևանը ձգտում պահպանել արդեն հնացած մի մեխանիզմ, որը չի համապատասխանում տարածաշրջանի նոր իրողություններին։ Քանի որ այն հակամարտությունը, որով զբաղվում էր Մինսկի խումբը, կարգավորվել է, Ադրբեջանը իրավամբ պահանջում է դրա լուծարումը։ Այս քայլի ձգձգումը միայն խորացնում է կասկածները Հայաստանի իրական մտադրությունների վերաբերյալ», - նշել է նա։

Հաջիզադեն անդրադարձել է նաև հաղորդակցային ուղիների բացման թեմային՝ նշելով․«Ադրբեջանի դիրքորոշումը՝ կապված անխոչընդոտ տարանցման հետ, համահունչ է տարածաշրջանային համագործակցության և տնտեսական ինտեգրման սկզբունքներին և որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ Հայաստանի դիմադրությունն ու բարդ տարանցիկ երթուղիների առաջարկը դանդաղեցնում են առաջընթացը և հակասում են տարածաշրջանային համագործակցության կարևորության վերաբերյալ հայտարարություններին»։

Այսօր Փաշինյանն ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման օրակարգն ընդունելի է Երևանի համար և որ հայկական կողմը պատրաստ է առաջ շարժվել, բայց մյուս կողմից ցանկանում է հավաստիանալ, որ Հայաստանը և Ադրբեջանը նույն կերպ են ընկալում իրավիճակը:

«Ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել  և արտահանել այն Հայաստանի տարածք»,-հայտարարել է Փաշինյանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանը, Չինաստանը և Պակիստանը ՄԱԿ ԱԽ-ում Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը դատապարտող բանաձևի նախագիծ են շրջանառում

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ գործարքի, որը կբխի Թեհրանի շահերից. Ռուբիո

ԱՄՆ-ին չի մտահոգում Իրանի գործակցությունը Ռուսաստանի ու Չինաստանի հետ․ Ռուբիո

ԱՄՆ-ը տարհանում է զորքերը Մերձավոր Արևելքից․ ԱՄՆ բանակի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ

Հորմուզի նեղուցում նավագնացությունը խաթարելու Իրանի փորձն ինքնասպանություն կլինի երկրի համար․ ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ-ն չի ցանկանում երկարատև հակամարտություն Մերձավոր Արևելքում. ԱՄՆ փոխնախագահ

Գերմանիայի կանցլերը կոչ է արել Իրանին անհապաղ բանակցություններ սկսել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ

Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևում ԱՄՆ-ն է կանգնած. Փեզեշքիան

Իրանի խորհրդարանը քվեարկեց Հորմուզի նեղուցը փակելու օգտին

Մեծ Բրիտանիան չի մասնակցել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներին. պաշտպանության նախարար

Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին. Սամվել Կարապետյան

Չինաստանը դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը և պատրաստ է օգնել խաղաղության հաստատման հարցում

Պայթյուններ Իրանի Բուշեր քաղաքում, որտեղ գտնվում է ատոմակայանը

ԱՄՆ-ը չի ձգտում Իրանի հետ պատերազմի․ Պենտագոն

Իրանն առաջին անգամ 2 հազար կիլոմետր հեռահարությամբ նոր հրթիռ է արձակել Իսրայելի վրա