Հայտարարությունն արվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի՝ Մոսկվա կատարելիք այցից առաջ։
Նշվում է, որ կողմերը կքննարկեն երկկողմ և միջազգային համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Կովկասում համագործակցության խորացման հարցը, «ներառյալ տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների ապաշրջափակումը, ինչպես նաև տարածաշրջանի հետհակամարտային վերականգնումը»։