Ռումինիայի նորընտիր նախագահը հայտնել է, որ պատրաստ է ավելացնել պաշտպանական ծախսերը
Մայիսի 22, 2025

Ռումինիայի նորընտիր նախագահը հայտնել է, որ պատրաստ է ավելացնել պաշտպանական ծախսերը

Ռումինիան պատրաստ է ավելացնել իր պաշտպանական ծախսերը և ՆԱՏՕ-ի նոր նպատակներին հասնել նույնիսկ սեփական ռեկորդային բյուջետային դեֆիցիտի կրճատման պայմաններում։ Այս մասին հայտնել է երկրի նորընտիր նախագահ Նիկուշոր Դանը բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում։

Նա ասել է, որ Ռումինիան ցանկանում է իրագործել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջարկը և ավելացնել պաշտպանական ծախսերը՝ դրանք հասցնելով ՀՆԱ-ի 3,5%-ի, ինչպես նաև 1,5% հատկացնել ենթակառուցվածքներին և կիբերանվտանգությանը։

«Այո, ես դրան աջակցում եմ, – ասել է Դանը՝ նշելով, որ պաշտպանական ծախսերի ավելացման ժամկետները դեռ պետք է քննարկել ԱՄՆ-ի և մյուս դաշնակիցների հետ։

Նիկուշոր Դանը նաև խոստացել է շարունակել աջակցությունը Կիևին։

«Մենք կմնանք եվրոպական ջանքերի մաս՝ աջակցելու Ուկրաինային ձեռք բերել ավելի խելամիտ խաղաղություն։ Դա նշանակում է, որ մենք կշարունակենք օգնություն ցուցաբերել Ուկրաինային և կմասնակցենք եվրոպական ջանքերին, որ նա իր անվտանգությունն իր սեփական ձեռքը վերցնի», – ասել է նորընտիր նախագահը։

Ըստ g4media.ro լրատվական հարթակի՝ 2024 թվականին Ռումինիայում գրանցվել է Եվրամիությունում ամենաբարձր բյուջետային դեֆիցիտը` 9.3%։ Ռումինիան մշակել է հարկային կոնսոլիդացիայի պլան դեֆիցիտի կրճատման համար՝ այն նախորդ տարվա 9.3%-ից այս տարի հասցնելով 7%-ի։ Սակայն տարեսկզբի տվյալները ցույց են տալիս, որ դեֆիցիտը մնում է բարձր։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն առաջարկում է պաշտպանական ծախսերը մեծացնել՝ հասցնելով ՀՆԱ-ի 5%-ին։ Ենթադրվում է, որ 3,5%-ը կուղղվի անմիջապես ռազմական ծախսերին, իսկ մնացած 1,5%-ը՝ պատերազմական ժամանակներում ենթակառուցվածքային օբյեկտների կառուցման համար։

Նորընտիր նախագահ Նիկուշոր Դանը հաղթել է մայիսի 18-ին Ռումինիայում անցկացված նախագահական ընտրություններում՝ ստանալով ձայների 53,60%-ը։ Նրա երդմնակալության արարողությունը կկայանա մայիսի 26-ին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պուտինը Լավրովին ՌԴ բարձրագույն պարգև է շնորհել

Անձը կենթարկվի՞ քրեական պատասխանատվության` հայտարարագիր չլրացնելու համար․ պարզաբանում

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Մոսկվայի 3 օդանավակայանում ավելի քան 160 չվերթ է հետաձգվել

Թուրքիայում ցունամիի նախազգուշացում է տրվել

Բաքու թռչող ինքնաթիռում ՌԴ քաղաքացի է մահացել

Պայման ենք դնելու կnնյակագործների առաջ. Պապոյան

Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը՝ 110,000 դոլար

Որքան ժամանակ է մնացել Բայդենին ապրելու. բժիշկը մանրամասներ է հայտնել

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Պետական բյուջեից 84,5 մլն դրամ կհատկացվի ԱՆԻՖ-ին

Ռումինիայի նորընտիր նախագահը հայտնել է, որ պատրաստ է ավելացնել պաշտպանական ծախսերը

Հունաստանի ափերի մոտ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Հայաստանը Օմանի, Բահրեյնի և մի շարք այլ երկրների համար առանց վիզայի ռեժիմ կսահմանի

Հայաստանը կմիանա Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին