ԱՄՆ-ի հետախուզական տվյալները վկայում են, որ Իսրայելը պատրաստվում է հարված հասցնել Իրանին. CNN
Մայիսի 21, 2025

ԱՄՆ-ի հետախուզական տվյալները վկայում են, որ Իսրայելը պատրաստվում է հարված հասցնել Իրանին. CNN

ԱՄՆ-ն նոր հետախուզական տվյալներ է ստացել, որոնք վկայում են այն մասին, որ Իսրայելը պատրաստվում է հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է համաձայնության հասնել Թեհրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով հետախուզական տվյալներից տեղյակ մի շարք ամերիկացի պաշտոնյաների։

 «Վերջին ամիսներին Իսրայելի կողմից իրանական միջուկային օբյեկտին հարվածելու հավանականությունը զգալիորեն մեծացել է», – հայտարարել է հեռուստաալիքի զրուցակիցներից մեկը։
Նրա խոսքով, «ամերիկա-իրանական համաձայնագրի կնքման հեռանկարը, որի շուրջ պայմանավորվել է Թրամփը, և որը չի հանգեցնի իրանական ամբողջ ուրանի վերացման, մեծացնում է հարված հասցնելու հավանականությունը»։

Բազմաթիվ աղբյուրներ նշել են, որ հնարավոր հարվածի վերաբերյալ մտահոգությունների առիթ են դարձել ոչ միայն իսրայելական բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային և մասնավոր հաղորդագրությունները, այլև գաղտնալսված իսրայելական հաղորդակցությունները և իսրայելական ռազմական տեղաշարժերի դիտարկումները, որոնք կարող են հուշել մոտալուտ հարվածի մասին:

Միևնույն ժամանակ պաշտոնատար անձինք հայտնել են, որ դեռևս պարզ չէ, թե արդյոք Իսրայելի առաջնորդները վերջնական որոշում ընդունել են հնարավոր հարվածի վերաբերյալ։ Դա կախված է նաև նրանից, թե Իսրայելն ինչ կմտածի Թեհրանի հետ Վաշինգտոնի բանակցությունների մասին։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը CNN-ին նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն ակտիվացնում է հետախուզական տվյալների հավաքումը, որպեսզի պատրաստ լինի օգնություն ցուցաբերել, եթե Իսրայելի առաջնորդները որոշեն հարված հասցնել:

Իր հերթին հեռուստաալիքի մեկ այլ զրուցակից նշել է, որ ԱՄՆ-ն հազիվ թե օգնի Իսրայելին ներկա պահին հարված հասցնել իրանական միջուկային օբյեկտներին, եթե Թեհրանը որևէ խոշոր սադրանք չձեռնարկի։

Միևնույն ժամանակ աղբյուրները նշել են, որ Իսրայելն առանց ամերիկյան օգնության ի վիճակի չէ ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը։

Իսկ իսրայելական աղբյուրը CNN-ին ասել է, որ Իսրայելը պատրաստ կլինի ինքնուրույն ռազմական գործողությունների, եթե ԱՄՆ-ն «վատ գործարք» կնքի Իրանի հետ, որն Իսրայելը չի ​​ընդունի։

Մայիսի 11-ին Օմանում տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իսրայելը կրակ է բացել օտարերկրյա դիվանագետների վրա

Փաշինյանը Լավրովի հետ հանդիպմանը անդրադարձել է Հայաստան - ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին

Բայց ինչո՞ւ իմ հարաբերությունները Լևոն Տեր-Պետրոսյանի հետ պետք է հակադրվեն Ռոբերտ Քոչարյանի հետ հարաբերություններին. Սերժ Սարգսյան. Տեսանյութ

Երբ զգամ՝ ՀՀԿ-ի համար բեռ եմ, վայրկյան անգամ չեմ հապաղի հեռանալ. Սերժ Սարգսյան. Տեսանյութ

Իմ լեքսիկոնում «կոնտրոլի տակ» բառապաշար երբևէ լսե՞լ եք. 2018թ. մասին մի անգամ եմ խոսելու. Սարգսյան. Տեսանյութ

Երկու նպատակ ունեմ՝ իշխանափոխություն և իմ ընկերների վերադարձը՝ Բաքվի բանտից. Սերժ Սարգսյան. Տեսանյութ

Ումից վախենում են, նրան էլ փորձում են վնասել. Մամիջանյանը՝ Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքի մասին

Այս քրեական գործը իրավական աճպարարության և մարդկային ողբերգության հերթական դրսևորում է. Սերժ Սարգսյան. Տեսանյութ

Թեհրանը մտածում է՝ մասնակցե՞լ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին, թե՞ ոչ․ Իրանի ԱԳ նախարար

Հանցավոր կազմակերպությունը ՀՀ տարբեր բանկերից հափշտակել է ընդհանուր 119 մլն դրամ

Ոչ ոք շահագրգռված չէ Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի գործընթացի հետաձգմամբ. Կրեմլ

ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանն Իրանի պաշտպանության նախարարը վերահաստատել է Իրանի աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը

Արցախյան պատերազմի բոլոր «վոյիններին միայն մեկ խորհուրդ ունեմ. Լևոն Զուրաբյան

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցախմբի 13 անդամ

Ռուսական ռազմաբազան Հայաստանի շահերի և անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է․ Լավրով