Ռուսաստանը պատրաստ է օգնել Իրանին և ԱՄՆ-ին, եթե նրանք համաձայնեն կոնսենսուսի հասնել միջուկային հարցերի շուրջ հնարավոր համաձայնագրի հարցում, որը նրանք ներկայումս քննարկում են․ «ՌԻԱ»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Մեր իրանցի ընկերները մեզ հակիրճ տեղեկացրին բանակցությունների ներկա փուլի մասին․ նրանք հույս ունեն, որ դեռ կկարողանան բոլորին հարմար պայմանավորվածություններ ձեռք բերել: Մենք ողջունեցինք այս վերաբերմունքը և ևս մեկ անգամ հայտարարեցինք մեր պատրաստակամությունը՝ բոլոր կողմերի և բանակցությունների մասնակիցների համաձայնության դեպքում առաջարկել մեր ծառայությունները, որոնք կարող են օգնել կոնսենսուսի հասնելուն», – հայտարարել է Թեհրանում գտնվող ՌԴ փոխարտգործնախարարը։