Սա իմ պատերազմը չէ։ Ես այստեղ եմ, որ փորձեմ օգնել։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախօրեին կայացած հեռախոսազրույցից հետո։
Ամփոփելով՝ Թրամփը նշել է, որ՝
▪️Հնարավոր է համարում Կիևին զենքի մատակարարումների ավելացումը, բայց հավատում է դիվանագիտական լուծմանը։
▪️Հավատում է, որ ԱՄՆ-ն չպետք է միջամտեր. «Սա պետք է լիներ Եվրոպայի խնդիրը»։
▪️«Պատերազմում ամեն շաբաթ 5000-6000 մարդ է մահանում՝ ծերեր, կանայք, երեխաներ։ Ես երբեք նման բան չեմ տեսել»։
▪️«Զելենսկին ամենահաճելի զրուցակիցը չէ»։
▪️2-4 շաբաթ անց պարզ կլինի՝ արդյո՞ք Ուկրաինան բավարար ջանքեր է գործադրում խնդիրը լուծելու համար։
▪️Ամերիկացի զինվորները չեն գնա Ուկրաինա։
▪️Չի կարծում, որ Պուտինը ժամանակ է ձգում բանակցություններում։
▪️ԱՄՆ-ն ունի «անդարձելի կետ», որից հետո ցանկացած ջանք անիմաստ կլինի։
Նախօրեին Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ ավելի քան երկու ժամ տևած հեռախոսազրույցում արտահայտել էր իր դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում