Զինծառայությունից զորացրվածների համար նախատեսված ծրագրից ավելի քան 1600 քաղաքացի է օգտվել. ի՞նչ է այն ենթադրում
Հուլիսի 03, 2025

Զինծառայությունից զորացրվածների համար նախատեսված ծրագրից ավելի քան 1600 քաղաքացի է օգտվել. ի՞նչ է այն ենթադրում

Զինվորական ծառայությունից զորացրված անձինք աշխատաշուկա մուտք գործելու ճանապարհին բազմաթիվ դժվարություններ են ունենում։ Նրանց աջակցելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է ծրագիր, որի շրջանակում զինվորական ծառայությունից զորացրվածները ստանում են մասնագիտական ուսուցման և աշխատանքի տեղավորման աջակցություն։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։

Նրա խոսքով, այդ ծրագրում  1600-ից ավելի մարդ է ընդգրկվել. «Տարվա սկզբին մենք շահառուների որոշակի թվի կանխատեսում ենք ունենում, սակայն փորձը ցույց է տալիս, որ այդ դիմողներն ավելի շատ են լինում։ Նախորդ տարի մենք կանխատեսել էինք 275 շահառու, սակայն ընդգրկվել է 321-ը։ Սա նշանակում է, որ եթե նույնիսկ մեր դիմումները մեր նախատեսածից ավելին են լինում, միևնույն է նախարարությունն ընդառաջում է ու ընդգրկում է բոլոր ցանկացողներին»,-ասաց Ռուբեն Սարգսյանը։

Ծրագիրն ունի 3 բաղադրիչ։ Առաջինը մինչև 5 ամիս տևողությամբ շահառուի մասնագիտական ուսուցման բաղադրիչն է։ Այս դեպքում պետության կողմից փոխհատուցվում է շահառուի ուսման վարձը՝ ամսական 50,000 դրամի չափով, տրամադրվում է կրթաթոշակ 32 հազար դրամի սահմաններում։

Հաջորդ բաղադրիչը վերաբերում է գործատուի մոտ եռամսյա աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացին։ Այս դեպքում առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում գործատուի և շահառուի միջև, որից հետո պետության կողմից գործատուին փոխհատուցվում է շահառուին վճարվող աշխատավարձը՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով։

Երրորդ բաղադրիչի շրջանակում գործատուին տրվում է միանվագ գումար 300,000 դրամի չափով շահառուի հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու պարագայում։

«Ուսումնական ծրագրերի, մասնագիտության ընտրության հարցում նախընտրությունները տարբեր են։ Տարիների ընթացքում միտումը նաև փոխվում է։ Եթե նախկինում թվային մարկետինգի ուղղությամբ դիմում չկար, ապա հիմա տեսնում ենք, որ այդ ուղղությամբ դիմումներն ավելանում են։ Նախընտրում են նաև ծրագրավորման, 3D մոդելավորում, կահույքագործություն և այլն։ Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ միջին մասնագիտական կրթությամբ մասնագիտությունները պահանջված են»,-ասաց նախարարի տեղակալը։ 

2025 թվականի համար նախատեսված է ընդունել 500 շահառուի, սակայն ավելին լինելու դեպքում պատրաստ են աջակցել։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Շիշ նետողը». Աղազարյանն իր համար նոր մականուն առաջարկեց

Սրբուհի Գալյանը բացատրեց, թե ինչպես է լուծվելու Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում անելու հարցը

Իսրայելը գաղտնի բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ Իրանի և Սիրիայի հարցով․ լրատվամիջոց

«Շուշիի ժպիտներ» լուսանկարի զույգ բալիկներից մեկին արյուն է պետք. օգնության կոչ

Վաշինգտոնը 60 հազար դոլար է հատկացրել ՀԱԵ–ի և ՌԴ–ի հարաբերությունների ուսումնասիրության համար․ RT

Ինձ խնդրում են վերադառնալ քաղաքականություն․ Բայդեն

Փաշինյանը սպառնում է ՀԷՑ աշխատակիցներին, դա նորմա՞լ է․ հարց՝ Գալյանին

Մի հատ զանգում եք ու ձեզ ստիպողի տիրոջ հերն անիծում ենք․ Նարեկ Գրիգորյանը՝ ՀԷՑ-ի աշխատակիցներին

Թուրքիայի Չեշմե բնակավայրում անտառային հրդեհներ են. 3 գյուղի բնակիչներ տարհանվել են

Արցախցիների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են կատարվել

Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով

Վայ Աղազարյանի հույսին մնաք դուք. Կիրկորովով, Սոբչակով, Կրուտոյով չստացվեց, հիմա էլ Աղազարյանին են ուղարկել այստեղ. Արման Եղոյան

Դուբայում Փաշինյան-Ալիև հանդիպում կլինի՞. Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է լուրերին

Իրանից Հայաստան մի շարք մթերքների ներմուծման համար սահմանվեց սակագնային քվոտա

Աղազարյանը շիշը նետեց ՔՊ-ի ուղղությամբ ու ՔՊ–ականին դուրս կանչեց հաշիվներ պարզելու