Ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրա։
Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնել է Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը։
Արդյունքում Իրանի մեկ քաղաքացի զոհվել է, մյուսը՝ վիրավորվել։ Ըստ սահմանապահ ծառայության՝ նավում եղել է ավելի քան 33 կգ մարիխուանա և կապի սարքավորումներ: