Պլաստինկան փոխեք, ձեր պատվերն այլևս չի աշխատում ոչ Մոսկվայում ու ոչ էլ առավել ևս Երևանում. Շարմազանով
Հուլիսի 06, 2025

Պլաստինկան փոխեք, ձեր պատվերն այլևս չի աշխատում ոչ Մոսկվայում ու ոչ էլ առավել ևս Երևանում. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Ողորմելիներ, դեռևս 2020-ի հոկտեմբերի 12-ին Սերժ Սարգսյանի անունից Փաշինյանին հորդորել եմ, որ ընդունի Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը։

«Տարանջատում» օպերացիայի շրջանակներում որոշ «գաստրոլյորներ» հերթական պատվերով համերգն են տալիս Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դեմ։
Հիմա էլ հայտնի կենտրոնի պատվերով մի նոր անբարոյական սուտ են տարածում, թե 44-oրյա պատերազմի ժամանակ իբր մենք չենք թույլ տվել Նիկոլին ընդունել Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը։

Դե հիմա ուշադիր լսեք, այ ողորմելիներ…
ՌԴ նախագահի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը եղել է հոկտեմբերի 19-20-ին։
Դրա մասին խոսել է հենց ինքը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 17-ին Պավել Զարուբինին տված հարցազրուցում։

Հիմա ուշադրություն. դրանից 7 օր առաջ, 2020-ի հոկտեմբերի 12-ին ես՝ ՀՀԿ-ի անունից կառավարությունում մասնակցել եմ արտախորհրդարանական ուժերի առաջին հանդիպմանը Նիկոլի հետ։
Հանդիպմանը ընթերցել եմ ՀՀԿ տեսակետը, որը հրապարակվել է հետո նաև մամուլում։
Նշել եմ, որ 2018-2020թթ. Նիկոլի խայտառակ քայլերը հանգեցրել են այս ողբերգական իրավիճակին։
Ավելին, պնդել եմ, որ սպասվող աղետալի հետևանքների ողջ պատասխանատուն նիկոլական վարչակարգն է։

Ելույթիս վերջում ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի անունից հորդորել եմ Նիկոլին դիմել մեր ռազմավարական դաշնակցին ու խնդրել կանգնեցնել պատերազմը, լսել ու համաձանություն տալ ՌԴ իշխանությունների՝ պատերազմը դադարեցնելու առաջարկներին։
Դա արվել է հրապարակային շուրջ 20 հոգու ներկայությամբ։

Այսինքն, ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն են առաջարկել ու պահանջել, որ ընդունվի՝ ՌԴ պատերազմը կանգնեցնելու միջնորդությունը։
Ոչ միայն հորդորել ենք ընդունել ՌԴ միջնորդությունը, այլ նաև ասել ենք, որ հենց Նիկոլը դիմի ՌԴ-ին՝ պատերազմը դադարեցնելու առաջարկով։
Հերիք է անբարոյական ստեր պատվիրեք, զզվելի է ուղղակի։
Նամուս, ամոթ չունե՞ք… նման անբարոյական ստեր պատվիրել մի մարդու վրա, ում կյանքի հավատամքն է եղել Ազատ Արցախը…
Մանր եք, «30 արծաթից» էլ՝ մանր։
Ի՞նչ վերաբերում է ՀՀԿ-Միասնական Ռուսաստան համագործակցությանը։
Այստեղ էլ պետք է հիասթափեցնեմ պատվիրատուին։
Այն ոչ միայն ամուր է, այլ նաև զարգանում է։
Դրա հերթական վկայությունը շուտով կտեսնեք, երբ ՀՀԿ պատվիրակությունը մասնակցի Մոսկվայում «Единая Россия»-ի միջազգային կոնֆերանսին՝ նվիրված Մեծ Հաղթանակի 80-րդ տարեդարձին։
Պլաստինկան փոխեք, ձեր պատվերն այլևս չի աշխատում ոչ Մոսկվայում ու ոչ էլ առավել ևս Երևանում»։

Էդուարդ Շարմազանով

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սլովակիան կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

Ցանկացած ագրեսիա կարագացնի Իսրայելի ոչնչացումը. ԻՀՊԿ

Telegram-ում 1 միլիոն դոլարանոց աշխատավարձով թափուր հաստիք է բացվել

Իրանը հրաժարվել է միջուկային ծրագրի շրջանակում իրականացվող ստուգումներից և ուրանի հարստացման դադարեցման պայմաններից. Թրամփ

Հյուսիսային պողոտայում ոստիկանական ավտոմեքենա են առևանգել և վթարի ենթարկվել

Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում. Ուկրաինայի հետախուզություն

Մեծ Բրիտանիան 14 տարվա ընդմիջումից հետո վերականգնել է հարաբերությունները Սիրիայի հետ

Չնայած սկզբում Հայաստանը դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», սակայն այժմ ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում․ Էրդողան

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի հայտարարությանը

Փեզեշքիանի այցը բռնшզшվթված Ստեփանակերտ լայն քննադատություն է առաջացրել իրանական հասարակական և քաղաքական շրջանակներում. Ոսկանյան

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռшզմական գործողություններ իրականացնելու համար․ ՀՀ ԱԳՆ

Էրդողանը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շնորհիվ «ողջ տարածաշրջանի համար» բացվող «հնարավորությունների» մասին

Հայաստանին անհրաժեշտ է նոր, ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն. Փաշինյան

Ռուսաստանցի զբոսաշրջիկները դադարել են Ադրբեջան ուղևորության տոմսեր գնել

Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա