9-րդ դասարանից հետո շրջանավարտների շուրջ 30 տոկոսը կրթությունը շարունակում է քոլեջներում
Հուլիսի 06, 2025

9-րդ դասարանից հետո շրջանավարտների շուրջ 30 տոկոսը կրթությունը շարունակում է քոլեջներում

Հայաստանում իններորդ դասարանից հետո շրջանավարտների շուրջ 30.1 տոկոսը կրթությունը շարունակում է քոլեջներում, 9-րդ դասարանից հետո կրթությունը չշարունակողների համամասնությունը նվազել է:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում կառավարության ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների այս մասին զեկույցի ներկայացմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Անդրեասյանը պարտադիր կրթության մեջ ներգրավվածության տեսանկյունից լուրջ առաջընթաց է նկատում:

Եթե 2018-ին պարտադիր կրթության մեջ ներգրավվածությունը 72 տոկոս էր, 2023-ին դարձել է 88 տոկոս: Նախարարը խնդրահարույց  համարեց 9-րդ դասարանից հետո կրթությունը շարունակող երեխաների ցուցանիշները: Որոշ երեխաներ 9-րդ դասարանից հետո կրթությունը չշարունակելու փորձառություն էին ունենում:

2017 թվականին ավագ դասարաններում կրթությունը շարունակում էր 9-րդ դասարանի շրջանավարտների 54 տոկոսը, այսինքն՝ գրեթե կեսը չէր շարունակում կրթությունն ավագ դասարաններում:

Անդրադառնալով 2023-2024 ուսումնական տարվան՝ Անդրեասյանն ասաց. «9-րդ դասարանն ավարտել և վկայական է ստացել շուրջ 39 հազար երեխա: Նրանցից ավելի քան 24 հազարը կրթությունը շարունակել են ավագ դասարաններում, ավելի քան 12 հազարը՝ քոլեջներում:

9-րդ դասարանից հետո քոլեջներում կրթությունը շարունակողների ցուցանիշը դարձել է ընդհանուր շրջանավարտների մեջ շուրջ 30.1 տոկոս»:Նախարարը կարծում է, որ դա շատ լավ ցուցանիշ է և ցույց է տալիս, որ մասնագիտական կողմնորոշումը և ավելի նպատակուղղված կրթության շարունակությունը դառնում են ավելի տիրապետող վարքականոն:

«9-րդ դասարանից հետո կրթությունը չշարունակողների համամասնությունը նվազել է մինչև 5.9 տոկոս, ինչը 2018-ի համեմատ ավելի քան 20 տոկոսով բարելավված արդյունք է»,-նշեց նա:

Քոլեջների ընդունելությունը 2024-ին 2023-ի համեմատ գրանցել է ավելի քան 11.4 տոկոս աճ: Ներկայումս քոլեջներում սովորում է շուրջ 45 հազար ուսանող: Նախարարը սա երկրի տնտեսության համար ևս լավ ցուցանիշ համարեց:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ուկրաինան կստանա հարյուր հազարավոր ԱԹՍ-ներ․ Զելենսկի

Տեխասում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զnհերի թիվը հասել է 50-ի

Ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել ՌԴ Անդրբայկալյան երկրամասում, կան տուժшծներ

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտ են ՀՀ Սահմանադրության որոշ դրույթներ․ Ալիևի ներկայացուցիչ

Քաղսիում գործող հյուրատներից մեկից առևшնգել են օտարերկրացի տղամարդու

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Մասկը հայտարարել է նոր կուսակցության ստեղծման մասին՝ «Ամերիկա»

Սլովակիան կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

Ցանկացած ագրեսիա կարագացնի Իսրայելի ոչնչացումը. ԻՀՊԿ

Telegram-ում 1 միլիոն դոլարանոց աշխատավարձով թափուր հաստիք է բացվել

Իրանը հրաժարվել է միջուկային ծրագրի շրջանակում իրականացվող ստուգումներից և ուրանի հարստացման դադարեցման պայմաններից. Թրամփ

Հյուսիսային պողոտայում ոստիկանական ավտոմեքենա են առևանգել և վթարի ենթարկվել

Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում. Ուկրաինայի հետախուզություն

Մեծ Բրիտանիան 14 տարվա ընդմիջումից հետո վերականգնել է հարաբերությունները Սիրիայի հետ