Ծիրանն օգտակար է աչքերի, աղիների եւ մաշկի համար. New York Post
Հուլիսի 07, 2025

Ծիրանն օգտակար է աչքերի, աղիների եւ մաշկի համար. New York Post

Ծիրանը պարունակում է բազմաթիվ հակաօքսիդանտներ՝ բնական նյութեր, որոնք պաշտպանում են աչքերի եւ մաշկի բջիջները վնասումներից եւ վաղաժամ ծերացումից։ Միրգը նաեւ հարուստ է սննդային մանրաթելերով, որոնք օգտակար են աղիների համար։ Այս մասին Քլիվլենդի կլինիկայի սննդաբան Բեթ Չերվոնին  news.am-ի փոխանցմամբ՝ պատմել է The New York Post պարբերականին։

Բժիշկը նշել է, որ ծիրանը բետա-կարոտինի արժեքավոր աղբյուր է, որն օրգանիզմում վերածվում է А վիտամինի։ Այդ հզոր հակաօքսիդանտն աջակցում է աչքերի առողջությանը, բարելավում տեսողական ֆունկցիան եւ օգնում պաշտպանել աչքերը կապույտ գույնի վնասակար ազդեցությունից։ Հենց բետա-կարոտինն է ծիրանին տալիս վառ նարնջագույն երանգ, որը նման է գազարի գույնին։

Վիտամին А-ն ծիրանի մեջ նպաստում է կոլագենի սպիտակուցի մշակմանը, որն օգնում է հետաձգել կնճիռների գոյացումը։ Բացի այդ, մրգի մեջ ջրի բարձր պարունակությունը (մոտ 85 տոկոս) մաշկը պահում է խոնավ եւ ձիգ։

Ինչպես նշել է դոկտոր Չերվոնին, բջջանյութի՝ օգտակար բուսական մանրաթելերի զգալի մասը պարունակվում է ծիրանի կեղեւում։ Այն սնուցում է օգտակար մանրէներն աղիներում, օգնում վերահսկել քաշը եւ ավելի երկար պահպանել կուշտ լինելու զգացողությունը։ Օրգանիզմը բջջանյութով հագեցնելու համար ծիրանը կարելի է օգտագործել չորացված ձեւով, ծիրանաչիրը պարունակում է մոտ երեք անգամ ավելի շատ սննդային մանրաթելեր, քան թարմ միրգը։ Սակայն արժե հաշվի առնել, որ շաքարը չորացված մրգերում նույնպես շատ ավելին է։

Սննդաբանն ավելացրել է, որ ծիրանի մեջ պարունակվող հակաօքսիդանտները չեզոքացնում են ազատ ռադիկալները։ Այդպես են անվանում անկայուն մոլեկուլները, որոնք կարող են վնասել բջիջները եւ առաջ բերել թթվային սթրես՝ կապված քրոնիկական հիվանդությունների առաջացման հետ։ Ծիրանի հակաօքսիդանտներն օգնում են նաեւ թուլացնել բորբոքային պրոցեսներն աղիներում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԵԱՏՄ-ում տավարի և հավի միսն ամենաթանկը Հայաստանում է

Ուկրաինան կստանա հարյուր հազարավոր ԱԹՍ-ներ․ Զելենսկի

Տեխասում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զnհերի թիվը հասել է 50-ի

Ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել ՌԴ Անդրբայկալյան երկրամասում, կան տուժшծներ

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտ են ՀՀ Սահմանադրության որոշ դրույթներ․ Ալիևի ներկայացուցիչ

Քաղսիում գործող հյուրատներից մեկից առևшնգել են օտարերկրացի տղամարդու

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Մասկը հայտարարել է նոր կուսակցության ստեղծման մասին՝ «Ամերիկա»

Սլովակիան կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

Ցանկացած ագրեսիա կարագացնի Իսրայելի ոչնչացումը. ԻՀՊԿ

Telegram-ում 1 միլիոն դոլարանոց աշխատավարձով թափուր հաստիք է բացվել

Իրանը հրաժարվել է միջուկային ծրագրի շրջանակում իրականացվող ստուգումներից և ուրանի հարստացման դադարեցման պայմաններից. Թրամփ

Հյուսիսային պողոտայում ոստիկանական ավտոմեքենա են առևանգել և վթարի ենթարկվել

Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում. Ուկրաինայի հետախուզություն