Իլոն Մասկ. Starlink-ը երբեք չի անջատի իր տերմինալները Ուկրաինայում
Ապրիլի 29, 2025

Իլոն Մասկ. Starlink-ը երբեք չի անջատի իր տերմինալները Ուկրաինայում

Starlink-ը երբեք չի անջատի իր տերմինալները Ուկրաինայում, հայտարարել է ընկերության սեփականատեր, միլիարդատեր Իլոն Մասկը։

«Առավելագույնս հստակ ասեմ, որ անկախ նրանից, թե որքանով եմ անհամաձայն Ուկրաինայի քաղաքականության հետ, այդուհանդերձ, Starlink-ը երբեք չի անջատի իր տերմինալները։ Առանց Starlink-ի ուկրաինական կապի գծերը կխզվեին, քանի որ ռուսները կարող են արգելափակել մնացած բոլոր հաղորդակցությունները: Մենք երբեք այդպես չէինք վարվի և դա չէինք օգտագործի որպես սակարկության միջոց», - ասվում է Մասկի հայտարարության մեջ, որը տեղադրված է Կառավարության արդյունավետության բարձրավման վարչության (DOGE) կայքում։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկուն մեղադրել է «հորինելու» մեջ և կիրակի ենթադրություն հայտնել, որ նա անշնորհակալ է։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սիկորսկին ասել է, որ Ուկրաինային, հնարավոր է, պետք լինի այլընտրանք գտնել  Starlink արբանյակային ծառայությանը։

Մասկը կիրակի օրը իր X սոցիալական ցանցի գրառման մեջ նշել է, որ «Ուկրաինայի ամբողջ առաջնագիծը կփլուզվի, եթե ես անջատեմ այն ​​(Starlink-ը)»:

ԱՄՆ կառավարությունն արդեն չեղարկել է արբանյակային նկարահանմանը Ուկրաինայի հասանելիությունը և դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանակումը` ուժեղացնելով ճնշումը Կիևի վրա:

ԱՄՆ-ի բանակցողները, որոնք ձգտում են Ուկրաինայի կարևորագույն հանքային պաշարներին, բարձրաձայնել են այդ ծառայությանը երկրի հասանելիությունը դադարեցնելու հնարավորությունը, փետրվարին Reuters-ին հայտնել էին խնդրին ծանոթ աղբյուրները:

«Starlink-ի ծառայության դիմաց Ուկրաինայի փոխարեն վճարում է Լեհաստանի թվայնացման նախարարությունը տարեկան մոտ 50 միլիոն դոլարի չափով, - գրել է Սիկորսկին X-ում կիրակի օրը:- Ագրեսիայի զոհին սպառնալուց բացի, եթե SpaceX-ը ապացուցի, որ անվստահելի մատակարար է, մենք ստիպված կլինենք այլ մատակարարներ փնտրել»:

Ռուբիոն պատասխան հարված է հասցրել Սիկորսկուն՝ X-ում գրառման մեջ պնդելով, որ նա «ամեն ինչ հորինում է», և որ «ոչ ոք չի սպառնացել Ուկրաինան անջատել Starlink-ից»:

«Եվ շնորհակալություն հայտնեք, որովհետև առանց Starlink-ի Ուկրաինան վաղուց պարտված կլիներ այս պատերազմում, իսկ ռուսները հիմա կլինեին Լեհաստանի սահմանին», - ավելացրել է Ռուբիոն:

Ավելի ուշ Մասկը X-ում գրել է, որ Ռուբիոյի մեկնաբանությունները «բացարձակապես ճիշտ են»: Մեկ այլ գրառման մեջ նա նշել է. «Հանգիստ եղիր, փոքրիկ մարդ։ Դուք վճարում եք արժեքի միայն մի մասը: Եվ Starlink-ը ոչնչով չի կարող փոխարինվել»։

Լեհաստանի արտգործնախարարության խոսնակը Reuters-ին ասել է, որ Starlink-ի ծառայությունների մատուցումը Միացյալ Նահանգների կողմից բարեգործություն չէ, և որ Լեհաստանը վճարել է դրա  դիմաց:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ինչպիսի տեսք է ունենալու 2025 թվականի Mercedes Benz S-Class-ը

Հարավային Կովկասում Ռուսաստանի մնալու բանալին Հայաստանն է, Հայաստանում մնալու բանալին՝ Արցախը․ Միհրան Հակոբյան (տեսանյութ)

Տպավորիչ է, որ ԼՂ-ն կորցնելուց հետո շարունակում եք մնալ վարչապետ․ էստոնացի լրագրողը՝ Փաշինյանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն Պուտինին առաջարկել է չսպասել մայիսի 8-ին և կրակը դադարեցնել հենց հիմա

Թրամփը ցանկանում է մշտական հրադադար. Սպիտակ տուն

Էրդողանի որդին չի ցանկանում նախագահ դառնալ

Կանանց՝ սեքսից հրաժարվելու անսպասելի պատճառը

Կեցցե՛ ազատությունն ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը. Շարմազանովը Մոսկվայում կանխեց ադրբեջանական պատվիրակության սադրանքները. Տեսանյութ

Գյումրիում ծեծել են պարեկների

Իլոն Մասկը 5000 երեխա ունենալու գաղտնի ծրագիր ունի

Ավստրալուհին մոտ 8 000 դոլար է ծախսել, որպեսզի նմանվի կատվի, բայց ինչ-որ բան այնպես չի ստացվել

Թրամփը գնալով ավելի է հիասթափվում Ռուսաստանից և Ուկրաինայից․ Սպիտակ տուն

Կենդանակերպի 4 նշաններ, որոնք անհավանական հաջողություն կունենան մայիսի սկզբին

Վրաստանի նախագահը ժամանել է Հայաստան

Մոսկվան կոչ է անում Հնդկաստանին և Պակիստանին լուծել տարաձայնությունները խաղաղ ճանապարհով․ ՌԴ ԱԳՆ