ՆԳՆ 53 ծառայող ազատվել է աշխատանքից, նախաձեռնվել է 46 քրեական վարույթ․ ՀՀ ՆԳՆ
Հուլիսի 04, 2025

ՆԳՆ 53 ծառայող ազատվել է աշխատանքից, նախաձեռնվել է 46 քրեական վարույթ․ ՀՀ ՆԳՆ

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության վերահսկողության արդյունքներով 53 ծառայող ազատվել է աշխատանքից, նախաձեռնվել է 46 քրեական վարույթ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«2024 թվականի ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1911 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա կազմակերպությունների (ՊՈԱԿ-ների) աշխատողների նկատմամբ կիրառվել են 632 կարգապահական տույժեր։
Մասնավորապես՝

Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 561 կարգապահական տույժ, այդ թվում՝
- հայտարարվել է «Նկատողություն»` 274,
- հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 95,
- պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս ժամանակով՝ 130,
- պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 7,
- կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 4,
- աշխատանքային պայմանագիրը լուծվել է՝ 1,
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 50։
Միաժամանակ, ոստիկանության 21 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 9.1-րդ և 11.1-րդ կետերի հիմքով։
ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է 7 կարգապահական տույժ, մասնավորապես՝ հայտարարվել է 2 «Նախազգուշացում», 5 «Նկատողություն»։
Փրկարար ծառայության ծառայողների նկատմամբ կիրառվել է 27 կարգապահական տույժ, այդ թվում՝
- հայտարարվել է «Նկատողություն»` 11,
- հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 12,
- հիմնական աշխատավարձն իջեցվել է մինչև 20 տոկոսով՝ 2,
- ծառայությունը դադարեցվել է՝ 2:

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է 7 կարգապահական տույժ, մասնավորապես՝ հայտարարվել է 3 «Նախազգուշացում», 4 «Նկատողություն»։
ՆԳՆ ենթակա կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 30 կարգապահական տույժ, մասնավորապես՝ հայտարարվել է 23 «Նկատողություն», 7 «Խիստ նկատողություն»։
2024թ․ ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննության մարմիններ են ուղարկվել 51 ծառայողական քննությունների նյութեր, որոնցով նախաձեռնվել են 46 քրեական վարույթներ (36-ը՝ ոստիկանության ծառայողների, 1-ը՝ փրկարար ծառայության, 5-ը՝ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, 2-ը՝ ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների, 1-ը՝ ենթակա կազմակերպությունների աշխատակիցների, 1-ը՝ քաղաքացիների վերաբերյալ։
Դրանք պարունակել են կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորություները չարաշահելու կամ անցնելու (այդ թվում՝ բռնության գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով), պաշտոնեական կեղծիքի, պաշտոնեական անփութության, ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կեղծելու, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու, վստահված գույքի հափշտակության, խարդախության, գողության, շորթման, փաստաթղթեր հափշտակելու, հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու կամ իրացնելու, հրազենի, զենքի, ռազմամթերքի պահպանության պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, հրապարակային սակարկություններ կամ գնումներ անցկացնելիս չարաշահումների, պետական սահմանն ապօրինի հատելուն օժանդակելու հատկանիշներ։
Ներքին գործերի նախարարությունում հրավիրված կարգապահական հանձնաժողովի 6 նիստի ընթացքում քննարկվել են ոստիկանության 45 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 40 նյութեր: Քննարկման արդյունքներով՝ ՆԳ նախարարի և ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 43 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես՝ 3 ծառայողի հայտարարվել է «Նկատողություն», 3 ծառայողի՝ «Խիստ նկատողություն», իսկ 37 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից։ Բացի այդ, ոստիկանության 1 ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունը դադարեցվել է, իսկ 1 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի դրա արդյունքներով կազմված եզրակացության քննարկումը՝ հետաձգվել:
Ներքին գործերի նախարարության առաջնահերթությունների շարքում առանցքային են հանրային հաշվետվողականությունն ու վերահսկողության ապահովումը։ Այս համատեքստում, նախարարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքների հանրային իրազեկմանը, ինչը կարևոր քայլ է թափանցիկության և վստահության ամրապնդման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Միքայել և Բագրատ սրբազանները հացադուլ են հայտարարել

Զելենսկին Թրամփի հետ քննարկել է ռազմաճակատում իրավիճակը և համատեղ պաշտպանական ծրագրերը

Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր մեր եղբայրներին, ազգային բարերարին. Մայր Աթոռ

Մարդիկ այլևս սպառնալիքներից, բանտերից չեն վախենում. Դավիթ Համբարձումյան

Պուտինից հետո Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Մասկը հարցում է անցկացնում X-ի օգտատերերի շրջանում՝ ԱՄՆ-ում նոր քաղաքական կուսակցության ստեղծման վերաբերյալ

ԱԷՄԳ-ի տեսուչները լքել են Իրանը

#ՀԻՄԱ. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՄԵԾ ՀՈՍՔՈՎ ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆՈՂ ԵՐԹԻՆ

Սիրիայի իշխանությունները փոխում են երկրի զինանշանը

Թրամփը մտադիր է մասնակցել 2028-ի ընտրություններին

Փաշինյանի հետ Ստամբուլում հանդիպմանը հոգևորականի բացակայությունը լուռ բողոքի ակցիա էր․ Պոլսո հայոց պատրիարք

Սամվել Կարապետյանին աջակցելու համար նախատեսված հավաքն արտոնված է. պաշտպանական խումբ

Աստված ինչ-որ ձևով նշան կտա. ինչ-որ պահի Կտրիճ Ներսիսյանը կգնա. Ալեն Սիմոնյան

Սուրբ Էջմիածինն ամուր է. Բրազիլիայի թեմի առաջնորդ

Ակնկալում եմ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդում. Միրզոյանը՝ Ռուբիոյին