Print this page

ՊՆ-ն անհեթեթություն է որակում Տիգրանաշենով տեխնիկայի տեղաշարժն արգելելու մասին լուրերը

By Հուլիսի 01, 2024 254

ՀՀ պաշտպանության նախարարությունն անհեթեթություն է որակում մի շարք հրապարակումներում տեղ գտած հաղորդագրություններն այն մասին, որ Ադրբեջանն արգելել է Հայաստանի ռազմական տեխնիկայի տեղաշարժը Երասխ–Տիգրանաշեն ճանապարհով։

«Անհեթեթություններին ՊՆ-ն չի արձագանքում»,-Sputnik Արմենիային ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ ՀՀ ԶՈւ-ին Ադրբեջանն արգելել է Երասխով դեպի Վայոց Ձոր տեղաշարժեր իրականացնել:

Rate this item
(0 votes)

Latest from Live24