Print this page

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հանդիպել է Երևանում մի շարք դեսպանների

By Հունիսի 19, 2024 203

Հայաստանում այցով գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ  Ռիչարդ Վերման հանդիպել է ՀՀ-ում մի շարք երկրների դեսպանների։ Այս մասին նա գրել է X-ի իր էջում։

«Ջերմ և արդյունավետ հանդիպում համախոհ դիվանագետների և հայ պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի աճող դերը համաշխարհային ասպարեզում:

Միասին մենք  հավատարիմ ենք տարածաշրջանային կայունության ու անվտանգության առաջմղմանը։

Սա է շարունակական գործընկերության և ընդհանուր բարգավաճման ապագան»,-գրել է նա։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 19 Հունիսի 2024 12:43

Latest from Live24