Արևմուտքը Հայաստանին դրդել է ՀԱՊԿ-ին մասնակցության սառեցման․ ՌԴ ԱԳՆ
Հուլիսի 04, 2025

Արևմուտքը Հայաստանին դրդել է ՀԱՊԿ-ին մասնակցության սառեցման․ ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը Հայաստանի իշխանություններին դրդել է սառեցնել մասնակցությունը ՀԱՊԿ-ին, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` «Комсомольской правда»-ին տված հարցազրույցում:

ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ ՀԱՊԿ աշխատանքներին Երևանի լիարժեք մասնակցությունը համապատասխանում է հայ ժողովրդի իղձերին, ծառայում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործին․

«Ինչ էլ խոստանան արևմտականները, որոնք «դրդել են հայկական իշխանություններին «սառեցնել» մասնակցությունը կազմակերպությանը, ՀԱՊԿ-ի՝ որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմի՝ գործուն այլընտրանքներ այսօր չկան»,- մանրամասնել է նա։

ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ ՀԱՊԿ-ի աշխատանքները համակարգված ընթանում են՝ Երևանին թողնելով հետևում․

«Կազմակերպությունում ընթանում է ճգնաժամային արձագանքման նոր ալգորիթմների մշակում, կազմակերպության հավաքական ուժերի կարողությունների ամրապնդում՝ հաշվի առնելով ռուսական մարտական փորձը, ընդունվում են լուրջ ծրագրային փաստաթղթեր՝ Կենտրոնական Ասիայում մեր դաշնակիցների սահմանային անվտանգության ապահովման վերաբերյալ», - ընդգծել է նա:

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 18 Հունիսի 2024 12:03

Լրահոս

Ֆոտո

Պուտինից հետո Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Մասկը հարցում է անցկացնում X-ի օգտատերերի շրջանում՝ ԱՄՆ-ում նոր քաղաքական կուսակցության ստեղծման վերաբերյալ

ԱԷՄԳ-ի տեսուչները լքել են Իրանը

#ՀԻՄԱ. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՄԵԾ ՀՈՍՔՈՎ ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆՈՂ ԵՐԹԻՆ

Սիրիայի իշխանությունները փոխում են երկրի զինանշանը

Թրամփը մտադիր է մասնակցել 2028-ի ընտրություններին

Փաշինյանի հետ Ստամբուլում հանդիպմանը հոգևորականի բացակայությունը լուռ բողոքի ակցիա էր․ Պոլսո հայոց պատրիարք

Սամվել Կարապետյանին աջակցելու համար նախատեսված հավաքն արտոնված է. պաշտպանական խումբ

Աստված ինչ-որ ձևով նշան կտա. ինչ-որ պահի Կտրիճ Ներսիսյանը կգնա. Ալեն Սիմոնյան

Սուրբ Էջմիածինն ամուր է. Բրազիլիայի թեմի առաջնորդ

Ակնկալում եմ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդում. Միրզոյանը՝ Ռուբիոյին

Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ. Արմեն Դանիելյանն անփոփոխ թողեց  կալանքի որոշումը

ՔԿ-ն արձագանքել է Բագրատ Սրբազանին վերագրվող խոսակցությունը մոնտաժված լինելու մասին հրապարակմանը

Ստորագրությունները կան. Միքայել Սրբազանին էլ, Դավիթ Համբարձումյանին էլ կողմ ենք. Լևոն Քոչարյան