Print this page

Մբապեն պայմանագիր է կնքել «Ռեալ»-ի հետ

By Հունիսի 02, 2024 91

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել իսպանական Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի հետ։ Այս մասին X-ի էջում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մադրիդի «Ռեալ»-ը շուտով պաշտոնապես կհայտարարի տրանսֆերի մասին։

Մբապեն 25 տարեկան է և նախկինում հանդես է եկել ՊՍԺ-ում: Ֆուտբոլիստը թիմի կազմում դարձել է Ֆրանսիայի հնգակի չեմպիոն, երկրի գավաթի և սուպերգավաթի եռակի հաղթող, երկու անգամ նվաճել Լիգայի գավաթը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24