Print this page

Խոր ցավով տեղեկացա հայազգի մեծանուն գիտնական Արթուր Չիլինգարովի մահվան մասին․ Սերժ Սարգսյան

By Հունիսի 02, 2024 120

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ:

Հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա հայազգի մեծանուն գիտնական, բևեռախույզ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, ՌԴ պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովի մահվան մասին:

Արթուր Չիլինգարովին ճանաչողները առաջին հերթին նրան բնորոշում են որպես խիզախ, կամային ու նպատակասլաց մարդու, անվանի գիտնականի, որն անգնահատելի ներդրում է ունեցել ինչպես

խորհրդային, այնպես էլ ժամանակակից ռուսաստանյան գիտական մտքի զարգացման գործում:

Նշանակալի է նրա ավանդը նաև երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների հետևողական ամրապնդման գործում:

Կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Արթուր Չիլինգարովի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին:

Անվանի գիտնականի և աշխատասեր, իմաստուն մարդու հիշատակը մշտապես վառ կմնա սերունդների հիշողության մեջ»։

Rate this item
(0 votes)

Latest from Live24