Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իրանը Իսրայելի ուղղությամբ ավելի քան 100 անօդաչու թռչող սարք է արձակել, հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը։
«Բանակը աշխատում է դրանք խոցելու ուղղությամբ», - ասել է պաշտոնյան, որին մեջբերել է Times of Israel-ը։
Նա ասել է, որ Իրանից արձակված անօդաչու թռչող սարքերը մի քանի ժամում կհասնեն Իսրայել։
Իսրայելի հիվանդանոցներն արդեն վիրավորների համար ստորգետնյա բաժանմունքներ են պատրաստում։
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են տասնյակ թիրախների, որոնք իբր կապված են միջուկային ծրագրի և ռազմական օբյեկտների հետ։ Այսպես օրինակ, թիրախներ են խոցվել Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել նաև Նեթենզի միջուկային օբյեկտը։
Իրանի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածները հանցագործություն է որակել և հայտարարել, որ Իսրայելին «դառը և սարսափելի ճակատագրի» է սպասվում։ ՑԱԽԱԼ–ի մամուլի քարտուղարի հայտարարության համաձայն՝ Իրանին հասցված առաջին հարվածներում ավելի քան 200 իսրայելական ՌՕՈւ ինքնաթիռ է ներգրավված եղել։ Նա հավելել է, որ կործանիչներն ավելի քան 330 զինամթերք են նետել։