Live24
Օգոստոսի 16, 2025
Live24

Live24

Լուրեր

#ՀԻՄԱ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Հրատապ․

Բագրատ Սրբազանն այս պահին փորձում է ճեղքել ոստիկանական շղթան և մտնել ԱԳՆ շենք

Որևէ ինստիտուտ տղամարդ չի ղեկավարում մեր երկրում․ Սրբազան

 

Ինդոնեզացի տղամարդն իր հարսանիքից հետո է պարզել, որ իր հարսնացուն իրականում տղամարդ է։ «Կինը» պարզապես ցանկացել է գողանալ «ամուսնու» ունեցվածքը։

AK կեղծանվամբ 26-ամյա ինդոնեզացին 2023 թվականին սոցցանցերում ծանոթացել է աղջկա՝ Ադինդա Կանզայի հետ։ Գրել է South China Morning Post-ը։ Դրանից հետո նրանք ժամադրվել են մեկ տարի։ Այս ամբողջ ընթացքում Կանզան նիկաբով է ժամադրության եկել՝ պնդելով, որ ինքը «արդար մուսուլման է»: 

2024 թվականի ապրիլին զույգը համեստ հարսանիք է արել փեսայի տանը։ Աղջիկն ասել է, որ իբր հարազատներ չունի, ուստի արարողությանն իր կողքին մարդ չի եղել։ Կանզան նաեւ 5 գրամ ոսկի է բերել որպես օժիտ։

12 օր անց AK-ն նկատել է, որ իր կինը հրաժարվում է շփվել ընտանիքի հետ, շարունակում է տանը նիկաբ կրել, ինչպես նաև խուսափել է մտերմությունից՝ պատճառաբանելով վատ առողջական վիճակը: Հետո տղամարդը պարզել է, որ Կանսան հարազատներ ունի, իսկ նա Էշ անունով տղամարդ է։

Էշն ասել է, որ ցանկացել է ամուսնանալ ԱԿ-ի ունեցվածքը գողանալու համար։ Ոստիկանությունը նշել է, որ Էշը իսկապես նման է կնոջ, հատկապես, երբ դիմահարդարվում է, և հավելել, որ տղամարդն ունի «ցածր ձայն, որը շատ նման է կանացի ձայնին»:

Ձերբակալված «կնոջ» մեղադրանք է ներկայացվել խարդախության համար։ Ձախողված «կնոջը» սպառնում է մինչև չորս տարվա ազատազրկում

Ես անհանգստացածի տեսք ունե՞մ. Ո'չ, չեմ տեսնում մեր իշխանության վերջը. ՔՊ-ական

 

#ՀԻՄԱ․ ԱԳՆ–ի շենքի դիմաց գերլարված է. Բագրատ Սրբազանը պատրաստվում է մտնել ներս։

«Բախման մի տարեք, համապատասխան գործողություններ կիրականացվեն»,-զգուշացնում են ոստիկանները՝ մահակներով հարվածելով վահաններին։

Բագրատ Սրբազանը հայտնեց, որ ոստիկանները ակցիայի մասնակիցներից մեկին են հարվածել․ «Ժողովուրդ մի շփվեք դրանց (ոստիկանների) հետ։

Խփել են մեր տղային։ Ոստիկաններ, ձեզ կարգի հրավիրեք, մեկիդ բերանից մի բան դուրս եկավ մեկի հասցեին, պատասխան եք տալու։

Կանգնել են էստեղ, կարծում ենք նորմալ մարդիկ են, բայց պարզվումա լիքը խուլիգաններ կան մեջները։

Ոստիկանների հետ կխոսենք այնպես, ինչպես իրենք են խոսում»,-հավաքվածներին ասաց Բագրատ Սրբազանը

«4 տարվա մեջ առաջին անգամ թուրքական ու ադրբեջանական կողմում իրական անհանգստություն կա այն պայքարի համար, որը մենք սկսել ենք։

Անգամ նրանց նախագահներն են մտել «մարտի» մեջ ու սկսել են քննարկել մեր Սրբազան պայքարը»,-ՆԳ շենքի դիմացից ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Այնքան է իրավիճակը փոխվել, որ Թուրքիայի անվտանգության նիստի գլխավոր թեմաներից մեկը եղել է մեր Սրբազան պայքարը, իսկ Ալիևը հայտարարել է, որ մենք ուշի ուշով հետևում ենք պայքարի ընթացքին։

Մենք բոլորս միասին, Սրբազան հոր առաջնորդությամբ, կանգնեցնում ենք նաև Թուրքիային ու Ադրբեջանին»,-ասաց նա՝ կոչ անելով շարժման մասնակիցներին չդադարեցնել պայքարը։

Ֆոտո

Reuters-ը նշել է Պուտինի և Թրամփի բանակցությունների թեմաներից մեկը

Հրապարակվել է ԱՄՆ և ՌԴ նախագահների համատեղ լուսանկարը

Թրամփն ու Պուտինը շփվել են առանց թարգմանչի, ՌԴ նախագահը լավ է խոսում անգլերեն

Թրամփն ու Պուտինը միաժամանակ են իջել ինքնաթիռներից. նրանք բանակցությունների են գնացել Թրամփի ավտոմեքենայով

Սկսվել են Թրամփ-Պուտին բանակցությունները

Պուտինի ինքնաթիռը վայրէջք կատարեց Ալյասկայում. ո՞վ է մասնակցելու ՌԴ-ից Թրամփի հետ «երեք-երեք» ձևաչափով գագաթնաժողովում

Ռուսաստանում ընկերությունը փակվել է Ադրբեջանի քաղաքացիների վարձման պատճառով

Թրամփի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ալյասկայում. Պուտինի հետ հանդիպումը տեղի կունենա «երեք-երեք» ձևաչափով

Գյումրիում պшյթյուն է տեղի ունեցել «Avatr» մակնիշի ավտոմեքենայում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից

Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի ուղղությամբ դիրքային առաջխաղացում չի իրականացրել. ՊՆ

Ռուսաստանը հույս ունի, որ Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումն արդյունավետ կավարտվի

Կովկասում խաղաղության մասին Թրամփի խոստումը կձախողվի առանց հստակ անվտանգության ռազմավարության. The Financial Times

Եթե Պուտինի հետ հանդիպումն անհաջող ընթանա, ես շատ արագ տուն կվերադառնամ. Թրամփ

Մենք հույս ենք դնում Ամերիկայի վրա. Զելենսկի

«Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավարը հերքում է իրենց լուծարման լուրերը