Կարելի է միացնել եկեղեցին դաշնակցությանը, անունն էլ դնել Հայ առաքելական դաշնակցություն կամ Հայ հեղափոխական եկեղեցի:
Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը.
«Երեկ դաշնակցական պատգամավորները ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ իրենց կուրծքն էին պատառոտում` փորձելով պաշտպանել եկեղեցուն:
Իհարկե, ինքնին այդ տեսարանն արդեն կարելի էր հետաքրքիր համարել, քանի որ ՀՅԴ-ն ու Հայ առաքելական եկեղեցին ավանդաբար մրցակիցներ են եղել հատկապես սփյուռքում իրենց ազդեցությունը հաստատելու գործում և հիմա փաստացի իշխանատենչության պատճառով նրանց ջրերը սկսել են մեկ առվով հոսել:
Որոշ ժամանակ առաջ գրել էի, որ ժանրի կանոնները պահանջում են, որ Գալստանյանը երդվի մաուզերի վրա և դառնա երդվյալ դաշնակցական, բայց կարծես թե կենացները ավելի են քաղցրացել` կարելի է միանգամից երկու մեծ ժողով անել և միացնել Հայ առաքելական եկեղեցին Հայ հեղափողական դաշնակցությանը, անունն էլ դնել Հայ առաքելական դաշնակցություն կամ Հայ հեղափոխական եկեղեցի:
Ինչևէ մեկ այլ բանի էի ուզում անդրադառնել, երբ երեկ գործընկերներս ՀՅԴ պատգամավորների եկեղեցին պաշտպանելու փորձերին ի պատասխան, հայտարարեցին, որ եկեղեցին և անձամբ կաթողիկոսը քաղաքական շարժում են ղեկավարում, դաշնակցական պատգամավորները սկսեցին աղաղակել, թե նման բան չկա, և պետք է դա ապացուցել:
Իսկ որ դա հենց այդպես է, ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում: Գալստանյանն աջ ու ձախ պնդում է, որ նա բազմաթիվ քայլեր անելիս պետք է խորհրդակցի կաթողիկոսի և իր մյուս նախկին կամ ներկա (դա էլ ոչ ոք չի հասկանում) եկեղեցական գործընկներների հետ: Եկեղեցին հայտարարություններ է անում` ի պաշտպանություն այս «Սրբազան» կոչվող շարժման: Եկեղեցական տարբեր թեմեր Հայաստանից և արտեկրից աջակցության հայտարարություններ են անում Գալստանյանի գործողություններին:
Եթե եկեղեցին չառաջնորդեր այս շարժումը, մեկ օր էլ չէր անցնի դրա սկսվելուց, երբ Գալստանյանը կարգալույծ կհռչակվեր և կվռնդվեր եկեղեցու շարքերից: Բայց տեսնում ենք հակառակը:
Սա ոչ այլ ինչ է, քան եկեղեցու պայքար իր ինքնիշխանությանը ձգտող Հայաստանի Հանրապետության դեմ»:
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց 2023 թվականի բյուջեով արտաքին քաղաքականության ոլորտում տարեկան կատարողականի հաշվետվությունը, որը ներկայացնում և պատգամավորների հարցերին պատասխանում էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
ԱԳ նախարարին ուղղված հարցերը մեծ մասամբ վերաբերում էին սահմանազատման գործընթացին, Ադրբեջանից հնչող հայտարարություններին ու ՀՀ իշխանությունների կողմից դրանք անարձագանք թողնելուն, իշխանությունների վարած արտաքին քաղաքականության ձախողումներին և այլն։
Ընդդիմադիր պատգամավորները հարց բարձրացրեցին, թե ինչու ՀՀ արտգործնախարարությունը չի հակադարձում Ալիևի հայտարարություններին և պահանջին, որ հայկական կողմը Խոջալուի դեպքերը պետք է ընդունի՝ որպես ցեղասպանություն: Ընդդիմության բարձրացրած հարցին անդրադարձավ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը, ասելով, թե «այդ դիսկուրսի ընթացքում ակնհայտ է դառնում ՀՀ 30 տարվա դիվանագիտության ողջ թշվառությունը, ավելին՝ հիբրիդային պատերազմ վերանայելու համար Ալիևը կարիք չունի որևէ ճիգ գործադրելու, որովհետև Խոջալուի մասին խոսում են Ալիևը, Դաշնակցությունը, մեկ էլ ՀԱԿ-ը։ Ալիևի խոսափողն այստեղ հանդես է գալիս Դաշնակցությունը, ՀԱԿ-ը»։
Իշխանական պատգամավոր Ծովինար Վարդանյանի հնչեցրած գնահատականը շարունակեց Արարատ Միրզոյանը.
«Տիկին Վարդանյան, ես մի մասով ուզում եմ կիսել դիտարկումը, երբեմն անկախ քեզանից նկատում ես, թե ինչ մեծ սինխրոնությամբ են այս կամ այն հարցի շուրջ դիրքորոշում ձևավորում, արտահայտում կամ գործողություն անում Ադրբեջանի ղեկավարությունը և որոշ քաղաքական շրջանակներ ու նրանց հետ աֆիլացված մեդիա շրջանակներ Հայաստանում և որոշ շրջանակներ, օրինակ, Ռուսաստանում։ Իսկ կոճակը սեղմելիս, կարելի է լաբորատոր փարձարկում անել, տեսնել, թե քանի վայրկյան հետո որտեղից նույն դիրքորոշումը սկսեց հնչել»։
168.am-ի հետ զրույցում Հայ Ազգային Կոնգրես՝ ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կարճ հակադարձեց Արարատ Միրզոյանի հայտարարությանը։
«Միայն մտավոր հետամնացություն ունեցող մարդիկ կարող են նույնականացնել Ադրբեջանի պահանջը Հայաստանին՝ ճանաչել Խոջալուի «ցեղասպանությունը» և դրա համար ներողություն խնդրել։ Եվ մեր հայտարարությունն այն մասին է, որ Ադրբեջանի առաջին նախագահն ինքն է հերքել նման վարկածը»,- նշեց Լևոն Զուրաբյանը։
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը տարածել էր հայտարարություն՝ Ալիևի՝ Խոջալուի դեպքերի վերաբերյալ արած հայտարարության առնչությամբ, ընդգծելով, որ ՀՀ իշխանությունների լռությունը լրջագույն կասկածներ է հարուցում, երբ Խոջալուի դեպքերում հայկական կողմի պատասխանատվությունը հերքող արժանահավատ ապացույցներ կան։
Իսկ Ալիևի հայտարարությանը պաշտոնական Երևանից որևէ արձագանք կամ հակադարձում մինչև այս պահը չի եղել։
ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանին անհայտ անձինք ոստիկան ներկայանալով բերման են ենթարկել՝ տանելով անհայտ ուղղությամբ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը։
Հովհաննես Ազոյանն ո՞վ ա, վայ, լավ էլի, նման անուններ մի տվեք. Սրբազանը՝ լրագրողին. Տեսանյութ
Սուրբ Աննա եկեղեցու բակից Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ վաղը կմեկնեն Վարդենիս։ «Սոթքում ժամը 6-ին հանրահավաք ունենք։ Ուզում եմ Սոթքում լինի, որովհետև սահմանի ակնառու վայրն այդտեղ է»,-ասաց նա։
Սրբազանը նշեց, որ առաջիկայում կլինեն նաև Սյունիքում, սակայն չհստակեցրեց, թե դա երբ կլինի։
«Սյունիք գնալու խնդիրը դեռ պետք է ժամանակային առումով լուծենք, քանի որ այստեղ՝ Երևանում, շատ կարևոր գործառույթ ունեմ անելու, շատ-շատ կարևոր է դա, այս ամբողջ ընթացքի մեջ երևի թե ամենակարևորներից մեկն է»,-ասաց նա։
Ի դեպ, հայտարարեցին, որ կողմնակիցներից մեկին երթի ընթացքում ոստիկանները «գողացել են»։
«Ում մի քիչ հեռացած տեսնում են՝ տանում են»,-ասաց երթի մասնակիցներից մեկը։
Սատանաների անուն մի տվե՛ք․
Սրբազանը՝ դերասանների ստատուսների մասին
Մանրամասները՝ տեսանյութում
Եթե հասցնենք, կգնանք նաեւ Սյունիք, եթե ոչ, կբավարարվենք միայն Տիգրանեշեն այցելությամբ: Այս մասին այսօր՝ հունիիսի 4-ին, ՄԻՊ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ ուրբաթ առավոտյան կամ ցերեկը կարեւոր միջոցառում ունեն:
Նա խոսեց նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի մասին. «Ես ՀԱԿ-ում շատ մտերիմներ ունեմ, հետները տարբեր առիթներով հանդիպել ենք: Ընկերներ ունեմ նաեւ կապված առաջին նախագահի ընտանիքի հետ: Այդ շրջանակի հետ ծանոթ եմ, մտերիմ եմ: Անկեղծորեն ասած, շատ ջերմ հարաբերություններ են: Միգուցե գաղափարական 1-2 բաներ կան, տարբեր են: Իրենք այս ընթացքում ինձ բավականին խորհուրդներ են տվել, չեմ թաքցնում, սա անելու, նա անելու, այս շեշտադրումով խոսելու, որին ես հետեւել եմ: Լսել եմ, քննարկել ենք, թե ներքին, թե արտաքին մարտահրավերների վերաբերյալ: մարդիկ եկել, իրենց անկեղծ պատկերացումները տվել են: Որոշները ընդունել ենք, որոշները՝ ոչ»:
Հարցին՝ առաջին նախագահի հետ հանդիպում եղե՞լ է, Սրբազանը պատասխանեց. «Այս շարժումից առաջ հանդիպել եմ առաջին նախագահի հետ, բավականին քննարկել ենք իրավիճակի մասին: Երեւի մի 15 օր առաջ: Միշտ սիրով կհանդիպեմ բոլորի հետ, խնդիր չկա, բայց հիմա կարծում եմ՝ այս փուլում չենք»:
Սրբազանը հաստատեց՝ շուտով կգնա Տիգրանաշեն
Մանրամասները՝ տեսանյութում
«Երկրում ինչ ասես տեղի է ունեցել, երկրի նախագահը ժպտալով ման է գալիս: Այս մասին այսօր՝ հունիիսի 4-ին, ՄԻՊ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:
«Ոչ մտահոգություն, ոչ հեռավոևր երազ, ոչ ինչ-որ թեզ: Այս բոլորը վկայում է, որ էս մարդիկ ոչ էս երկրի հետ կապ ունեն, ոչ էլ ցավ ունեն իրենց սրտում»,-ասաց նա:
Բագրատ Սրբազանը պատմեց, որ մի անգամ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը իր երդմնակալությունից հետո, որին ներկ է եղել Վեհափառ Հայրապետը, Ճրագալույցի պատարագի ժամանակ այցելել է սուրբ Հռիփսիմեի վանք՝ իմանալով, որ Վեհափառը սուրբ Գայանեի վանքում է. «Ի՞նչ ես ուզում ասել, ուղերձդ ո՞րն է: Բռնես արգելես, սարկավագներին դնես դիմացներն ասես՝ իրավունք չունեք մտնելու էստեղ, լավ կլինե՞ր»:
Հարցին՝ երբևէ հանդիպե՞լ է երկրի նախագահին, Բագրատ Սրբազանը պատասխանեց, որ հանդիպել է 2018-ի ապրիլ-մայիսին, երբ իշխանափոխության շարժման օրերին. «Ուրախ, զվարթ ինչ-որ բաներ էր ասում էս վարչապետի հասցեին: Ձեռ էին առնում, մի քանի ընկերներով էին»:
Ուղիղ միացում | LIVE
Մարդու իրավունքների պաշտպանը իր գործառույթները չի կատարում կամ էլ վախենում է.
Բագրատ սրբազան