Բագրատ Սրբազանն այսօրվա հանհրահավաքի ժամանակ ասել է.
Այն մարդկանց, որոնք ուզում են կառավարության կազմն իմանան, հիշեցնում եմ՝ ձեր ցերեկով անցած ճանապարհը ես գիշերով լիքը անցել եմ։
Դուք այդ կազմը չեք իմանալու, որպեսզի սկսեք ոչնչացնել մարդկանց, կամ իմանաք՝ դուք կա՞ք այդ կազմում, թե՞ ոչ։
Արդեն ասել եմ, որ սա չակնկալիքների պայքար է, որ մեզ հասցնելու է մեր երազած Ավետյաց երկրին։
ԿԱՐԵՎՈՐ. Ամռանն այս գործը կվերջացնենք, մարդիկ թեթևացած, սիրուն, սրտները հանգիստ կգնան հանգստանալու. Սրբազան
Նախօրեին Փաստերի ստուգման հարթակը՝ Fip.am-ը, հրապարակում էր կատարել, որում անդրադարձել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ճեպազրույցում արտահայտած այն մտքին, որ երկքաղաքացիության մասին սահմանադրական արգելքը պատգամավորները կարող են վերացնել: Կայքը պնդել էր՝ չեն կարող, և Սերժ Սարգսյանը սխալվում է:
«Ըստ նրա,պարզվում է՝ հնարավոր է պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել և ազատվել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք․ Գալստանյանին այդքան խանգարող երկքաղաքացիության արգելքից»,- գրել էր Fip.am-ն ու եզրակացրել՝ Սերժ Սարգսյանը թույլ է տվել կոպիտ սխալ՝ խոսելով Սահմանադրության այդ հոդվածի վերաբերյալ:
Թեմայի առնչությամբ 168.am-ը զրուցեց սահմանադրագետ, քաղաքագետ Վարդան Պողոսյանի հետ:
– Պարոն Պողոսյան, «Երկքաղաքացիության մասին սահմանադրական արգելքը պատգամավորները չեն կարող վերացնել. Սերժ Սարգսյանը սխալվում է»հնչեղ վերնագրով հոդվածում Փաստերի ստուգման հարթակը պնդում է, թե
«Հայաստանի նախկին նախագահ, այժմ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանը, մայիսի 31-ին դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով Սահմանադրության մի հոդվածի մասին, թույլ է տվել կոպիտ սխալ»։ Արդյո՞ք արդպես է։
– Իրականում կոպիտ սխալ է թույլ տվել հենց Փաստերի ստուգման հարթակի փորձագետը, ընդ որում, այնպիսին, որ խորը կասկածներ է հարուցում՝ կա՛մ նրա մասնագիտական ունակությունների, կա՛մ Փաստերի ստուգման հարթակի անաչառության վերաբերյալ։
Հայտնի է, որ 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրությունը սահմանադրական փոփոխությունների խնդրում որդեգրել է տարբերակված մոտեցում: Սահմանադրական կարգի հիմունքների, մարդու իրավունքների և ազատությունների և առանցքային նշանակություն ունեցող այլ դրույթների փոփոխությունը, ըստ Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասի, կարող է կատարվել բացառապես հանրաքվեի միջոցով:
Ինչ վերաբերում է Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններին, ապա դրանք ընդունվում են Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
Իր ճեպազրույցում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով վարչապետին ներկայացվող սահմանադրական պահանջների խնդրին, ասել է, որ «Սահմանադրությունը հնարավորություն է տալիս խորհրդարանի 2/3-ով փոխել այն կետը, որն արգելում է երկքաղաքացիներին Հայաստանում զբաղեցնել բարձրագույն պաշտոններ»։
Կառավարության անդամներին, ներառյալ՝ վարչապետին ներկայացվող պահանջների վերաբերյալ Սահմանադրության 148-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ «Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները»։ Պատգամավորին ներկայացվող պահանջները, իրենց հերթին, սահմանված են Սահմանադրության 2-րդ գլխում, 48-րդ հոդվածում, և, իսկապես, կարող են փոփոխվել միայն հանրաքվեի միջոցով (ըստ Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին նախադասության, բայց ոչ 203-րդ հոդվածի, ինչպես պնդում է հոդվածագիրը)։ Բայց 48-րդ հոդվածում խոսքը գնում է միայն պատգամավորին ներկայացվող պահանջների մասին։ Կառավարության անդամներին ներկայացվող պահանջների վերաբերյալ նորմը, որը զետեղված է Սահմանադրության 6-րդ գլխում, կարող է փոփոխության ենթարկվել Ազգային ժողովի կողմից։ Ըստ Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասության «Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասում նշված հոդվածների, Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով»:
Բավարար է միայն կարդալ 202-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությունը, որպեսզի պարզ լինի, որ Սահմանադրության 148-րդ հոդվածը ներառված չէ միայն հանրաքվեով փոփոխության ենթակա հոդվածների շարքում։
Եզրահանգումը մեկն է․ Սերժ Սարգսյան ճիշտ է, Սահմանադրությունը հնարավորություն է տալիս Ազգային ժողովին՝ փոխելու Սահմանադրության 148-րդ հոդվածը, որն արգելում է երկքաղաքացիներին Հայաստանում զբաղեցնել վարչապետի պաշտոն։
Հ.Գ. Ի դեպ, նյութը պատրաստ էր հրապարակման, երբ հայտնաբերեցինք, որ այն հեռացված է Fip.am-ից:
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՄԻՊ-ի այսօրվա պահվածքը եկավ ամրապնդելու այն մոտեցումը, որ այդ կարևոր դիրքում մարդ է, ով բացառապես սպասարկում է իշխանության նախասիրությունները:
ՄԻՊ-ն ինքը դիրքավորվել է որպես փաշինյանական քաղաքական թիմի ներկայացուցիչ և նրա պահվածքն առանձնապես չի տարբերվում քպ-ական դեմքերի վարքագծից:
Շատերի համար որևէ նոր կամ անսպասելի բան չի եղել, սակայն նման դեպքերում պետք է արձանագրումներ անել և շարժվել` նկատի ունենալով ամրագրված փաստերը»:
#ՀԻՄԱ. ՍՐԲԱԶԱՆՆ ՈՒ ՇԱՐԺՄԱՆ ԱՆԴԱՄՆԵՐՆ ՕՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ՍՈՒՐԲ ԱՆՆԱՅԻ ԲԱԿՈՒՄ
Աշխարհում շատ սիրելի պտուղ-բանջարեղեններ կան, որոնց մեջ դդումն ամենաառաջիններից չէ, չգիտեմ՝ ոնց ասեմ, որ մեղմ լինի: Բագրատ Սրբազանն այսօր անդրադարձավ լրագրողների դիտարկմանը, թե վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարել է, որ շարժումը մարում է ու այն ղեկավարվում է Մայր Աթոռի կողմից:
«Ես իմ ճաշակի մասին եմ ուղղակի խոսում, այլ բան չեմ ասում, լավ մուրաբա է լինում, մեկ էլ ղափամա, ուրիշ բանի չի ծառայում»,- ասել է նա:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանից որևէ սպասելիք ունե՞ք․ Բագրատ Սրբազանից հետաքրքրվեցին լրագրողները․ «Երկրում ինչ ասես տեղի է ունեցել, Հանրապետության նախագահը ժպտալով ման ա եկել, ո՛չ մտագոհություն, ո՛չ հեռավոր երազ, ո՛չ մի թեզ։
Էս բոլորն ինչի՞ մասին են վկայում, որ էս մարդիկ ո՛չ երկրի հետ կապ ունեն, ո՛չ իրականության։
Նրան հանդիպել եմ 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին, ինչ-որ բաներ էր ասում էս վարչապետի հասցեին, ձեռ էր առնում»։
Փաստաբան Արսեն Բաբայանի գրառումը․ «Արդեն տևական ժամանակ է, ինչ իշխանականները շրջանառության մեջ են դրել «մարող շարժում» եզրույթը ավելի շատ իրենց փարատելու համար՝ մինչդեռ լավ չեն ընկալել Սրբազան շարժման բուն էությունը։
Մենք՝ հայերս մեր սուրբ Առաքելական եկեղեցու հավատացյալներն ու ջատագովներն ենք և ամեն առիթով եկեղեցի ենք գնում մեր թե՛ ուրախության, թե՛ հոգսերի պատճառով, սակայն այսօրվա հոգսը համահայկական է ու եկեղեցու սպասավորներն են իջել ժողովրդի մեջ ու սովորեցնում են ճշմարտության ու առաքինության միջոցով մեր հայրենիքը փրկել կործանումից։
Սրբազան շարժումը ոչ թե նորովի մի բան է՝ այլ դարեր շարունակ ազգապահպանման ու միասնության միակ հենարանը։ Շարժումը չի կարող մարել, քանի կա ու կլինի մեր հայ Առաքելական եկեղեցին»:
Ժորա Ավետիսյանին անհայտ անձիք ոստիկան ներկայանալով բերման են ենթարկել՝ տանելով անհայտ ուղղությամբ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը:
168.am-ին ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրեցին, որ Ժորա Ավետիսյանը քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել և ներկայացվում է Քննչական կոմիտե:
Այսօր՝ հունիսի 4-ին, արտակարգ և ցավալի դեպք է արձանագրվել Վայոց ձորի Արատես գյուղում: Քաղաքացին վայրի բույսեր հավաքելիս հանդիպել է գորշ արջի, որը վնասել է նրան։ Դեպքի վայր ժամանել և քաղաքացուն օգնություն են ցուցաբերել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ռենջերները, որոնք նաև դեպքի վայր են ուղղորդել ՀՀ ՆԳՆ աշխատակիցներին։
Ըստ նախնական տվյալների՝ արջի հետ հանդիպած 38-ամյա քաղաքացին Արատես գյուղի բնակիչ է, զբաղվում է բոխու հավաքչությամբ և հաճախակի գնում է դաշտ։ Այսօր նույնպես գնացել է հանդամաս՝ բոխի հավաքելու, սակայն բարձրանալով սարի գոգավորությունը՝ մոտ 20-30 մետր հեռավորության վրա նկատել է արջի, բարձր ձայներ է արձակել, և կենդանին փախել է։ Ցավոք, քաղաքացին չի նկատել, որ տարածքում ևս մեկ արջ է եղել, և արդեն 2-րդը վնասել է նրան։
Դեպքը տեղի է ունեցել Հերմոնի վարչական տարածքում։ Արատես գյուղի բնակիչը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ և այժմ բժշկական օգնություն է ստանում «Եղեգնաձոր» ԲԿ-ում։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ևս մեկ անգամ հորդորում է վայրի բնության հետ առնչվող յուրաքանչյուր քաղաքացու լինել շատ զգոն, ուշադիր, ինչպես նաև՝ իր հետ ունենալ պաշտպանիչ միջոցներ։
Հիշեցնենք, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) տարիներ շարունակ զբաղվում է մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտի ուսումնասիրմամբ Արարատի և Վայոց ձորի մարզերում՝ շեշտը դնելով կոնֆլիկտի մեղմանն ուղղված գործողությունների վրա: Այս համատեքստում Հիմնադրամը տարիներ շարունակ աջակցում է Վայոց ձորի համայնքներին՝ տրամադրելով էլեկտրական հովիվներ, պաշպանելու իրենց պտղատու այգիները, մեղվափեթակներն ու սեփականությունը, մասնակիորեն փոխհատուցելով հասցված վնասը, ստեղծելով այլընտրանքային աշխատատեղեր տեղաբնակների համար բնապահպանության ոլորտում, կրթելով թիրախային խմբերին և ներգրավելով նրանց բնապահպանական միջոցառումներին: Այժմ էլ մեկնարկել է նոր «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակում առաջիկա երեք տարիների ընթացքում FPWC մասնագետները կուսումնասիրեն կլիմայի փոփոխության ազդեցությունը խնդրի սրացման տեսանկյունից, թե ինչպես են ջերմաստիճանի կտրուկ տատանումներն ու հարաբերական տաք ձմեռներն ազդում կենդանիների քնից շուտ արթնանալու, կերի պակասի վրա, ինչպես նաև՝ այլ կապակցված խնդիրների վրա:
Ընդգծենք, որ որ գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»՝ VU B2ab (iii,iv): ԿԳ տվյալների համաձայն՝ շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ